Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

6 միլիոն՝ անիվներին, ավելի քան 31 միլիոն՝ ավտոմեքենաների վերանորոգմանը. «Փաստ»

Հունվար 27,2018 11:50

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում հրապարակվել է ՀՀ դատախազության 2018 թվականի գնումների պլանը: 2018 թ. հունվարի 22–ին ներկայացված պլանի համաձայն այս տարի դատախազությունը ԳՀ (գնանշման հարցում) գնման ընթացակարգով պատրաստվում է ավտոմեքենաների 250 անիվ գնել, որոնց արժեքները տարբեր են: Ըստ փաստաթղթի՝ անիվների գները սկսվում են 15 հազար դրամից և հասնում մինչև 40 հազար դրամի:

Ընդհանուր առմամբ՝ անիվներ ձեռք բերելու համար պետական բյուջեից կծախսվի 6049000 ՀՀ դրամ: Դատախազության գնման պլանի փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ իրավապահ կառույցը նախատեսում է 325 լրակազմ համազգեստ գնել: Համազգեստների ձեռքբերման համար կծախսվի 56681000 ՀՀ դրամ: Կառույցը նախատեսում է գնել ևս 12 լրակազմ համազգեստ, որոնցից յուրաքանչյուրն արժե 340450 հազար դրամ: 12 համազգեստների ձեռքբերման համար կծախսվի 4085400 ՀՀ դրամ: Ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների համար 2018թ. դատախազությունը պատրաստվում է 31759000 ՀՀ դրամ ծախսել: Իսկ աշխատակիցների վերապատրաստման ծառայությունների համար կծախսվի 17066100 ՀՀ դրամ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»  թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031