Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայաստանը ռուս-վրացական միջանցքների մասին համաձայնագրին շատ ավելի լավ այլընտրանք ունի». «168 ժամ»

Հունվար 27,2018 11:25

«Ռուսաստանի և Վրաստանի միջև «Առևտրային միջանցքների մասին» 2011 թվականի համաձայնագրի վերականգնումը լուրջ ընդվզում կառաջացնի Վրաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին՝ անդրադառնալով ռուս-վրացական տրանսպորտային համաձայնագրի վերականգնման մասին խոսակցություններին:

Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ թեև Վրաստանի իշխանությունները, մասնավորապես՝ Վրաստանի վարչապետը, խոսել է շվեյցարական ընկերության հետ կնքվելիք համաձայնագրի մասին, հասարակությունը կտրուկ դեմ է արտահայտվել, քանի որ համաձայնագիրը դիտարկվում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչում և Ռուսաստանի գործողությունների լեգիտիմացում, թեև այդ երկու տարածքներն այս համաձայնագրի կողմ չեն, ինչը որպես արդարացում է նշվում:

«Վրացի հասարակությունը լուրջ մտահոգություններ ունի այս համաձայնագրի իրագործման մասով: Այդ մասին խոսվում է վերջին տարիների ընթացքում, երբ ընթանում են ռուս-վրացական բանակցություններ: Նորություն չէ, որ այդ հարցը կրկին կդրվի բանակցային սեղանին: Բայց ես լիահույս չեմ, որ դրական հանգուցալուծում կստանա, քանի որ խնդիրները շատ են: Վրաստանին ինչո՞ւ է պետք նման համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի հետ, ո՞րն է Վրաստանի շահը»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին: Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանի շահն ակնհայտ է, որը հանգում է Ռուսաստանի ազդեցության ընդլայնմանը Հարավային Կովկասում:

«Կարծում եմ` այդ համաձայնագրին վերջնարդյունքում դեմ կլինի ոչ միայն՝ Վրաստանը, այլև՝ Արևմուտքը, որը տարածաշրջանին այլ պրոյեկտներ է առաջարկել, որոնցով և՛ ինքն է հետաքրքրված, և՛ Վրաստանը, և՛ Իրանը, որոնց վերաբերյալ ավելի պասիվ դիրքորոշում ունի Հայաստանը, քանի որ Ռուսաստանն այլ ծրագրեր ունի: Կարծում եմ` այս պրոյեկտի շուրջ քննարկումները դեռ երկար կշարունակվեն: Վրաստանը հայտնվել է դժվար կացության մեջ, քանի որ Հայաստանին Լարսին այլընտրանքներ են անհրաժեշտ, և տպավորություն է ստեղծվում, թե Վրաստանն աջակցում է Հայաստանի քաղաքատնտեսական շրջափակմանը, այնինչ Վրաստանի փորձագիտական շրջանակներն այն կարծիքին են, որ տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, կարող է այլ պրոյեկտներից շահել, որոնցում ավելի մեծ կլինի Եվրոպայի դերակատարությունը»,- նման տեսակետ հայտնեց Կախա Գոգոլաշվիլին: Նրա կանխատեսումների համաձայն՝ առաջիկայում Կարասին-Աբաշիձե բանակցություններն այս հարցի վերաբերյալ որևէ առաջընթացով չեն ավարտվի:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031