Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չի կարելի մի քանի հազար մարդուց պահանջել ամեն ինչ… Մենք հո մահապարտներ չե՞նք». Գրիգոր Հարությունյան. «Հրապարակ»

Հունվար 27,2018 10:55

Հայաստանի ժողովրդական կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հետ հարցազրույցի մեր փորձը վերածվեց ինքնաբուխ ելույթի։ Այդպիսի ելույթներ ժամանակին ԱԺ-ի ամբիոնից հնչեցնում էին ընդդիմադիր գործիչները։ Ընդդիմադիր գործիչը խնդրեց իրեն չհարցնել, թե ինչով են զբաղվում ինքն ու ՀԺԿ-ն։

«Էս պայմաններում ամեն ինչ թանկացել է, եւ ժողովուրդը դուրս չի գալիս փողոց։ Թող ժողովուրդը դուրս գա փողոց, եւ եթե ընդդիմությունը չառաջնորդի նրան, այն ժամանակ ես կասեմ։ Իսկ էն, որ սպասում են, թե մի 10 հազար մարդ ինչ պետք է անի, որ իրենց համար լավ լինի, էդպես չի լինելու։ Դրա համար ապրիլի 12 է եղել, Մարտի 1 է եղել, էդ բոլորը մենք ենք «կերել», իսկ ժողովրդի պետք չէր»,- իր վրդովմունքը հայտնեց ընդդիմադիր գործիչը։

Գրիգոր Հարությունյանի հետ ճեպազրույցը ներկայացնում ենք ստորեւ։

-Ժողովուրդն ըմբոստացել է, պայքարել է ընտրություններից հետո, տուժել․․․

-10 հազար ակտիվ մարդուց բացի մա՞րդ ես տեսել։

-Հենց 2003-ին Նախագահի ընդդիմադիր թեկնածու, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետեւից ինչքան մարդ գնաց, պայքարեց։

-Այդ ժամանակ էլ տվեցին-ջարդեցին, իսկ հաջորդ օրը մի մարդ դուրս չեկավ փողոց, որ բողոքի։ Էն գիշերը, որ մեզ ջարդեցին, դրա հաջորդ օրը Երեւանի փողոցներում պետք է շարժվելու տեղ չլիներ, մի մարդ դուրս չեկավ։

-«Ելք» դաշինքը երթ կազմակերպեց՝ ընդդեմ թանկացումների, պատրաստվում են կրկին երթ անել․․․

-Ողջունում եմ «Ելք»-ի երթը, հաջողություն եմ ցանկանում, ինչով կարող եմ՝ կօգնեմ իրենց։ Եվ ոչ միայն «Ելք»-ին»։

-Ընդդիմադիր պայքարը միշտ եղել է կեղծված ընտրությունների դեմ։ Հիմա սոցիալական հարցերը կարո՞ղ են համախմբել ժողովրդին եւ փողոց դուրս բերել։

-Մենք՝ բոլորս էլ նայում, հետեւում ենք ինտերնետին, լրատվությանը։ Որեւիցե մի երկրում երբ մի հարց են մտցվում պառլամենտ՝ քննարկելու, որ ժողովրդի դեմ է, ժողովուրդը կանգնում է, ջարդում է, կասեցնում է էդ ամենը։ Հիմա 15 տոկոսով բենզինը թանկացրել են, գազը թանկացրել են, սննդամթերքը թանկացրել են, կարագը 70-80 տոկոսով թանկացրել են, միսը թանկացրել են, էս ժողովրդի հեչ պետք չէ։ Հետո էլ 5000 դրամը կվերցնեն, կընտրեն Սերժ Սարգսյանին, էլ ի՞նչ ես ուզում։ Գիտե՞ք, թե քանի տարի եմ ես պայքարի մեջ, 28 տարի ես պայքարի մեջ եմ։ Ինձ էլ են հետապնդել, հարազատներիս էլ, աշխատանքից հեռացրել են, վատությունից բացի ոչ մի լավություն չեմ կարողացել իմ ընտանիքին, իմ շրջապատին անել։

Եվ հիմա էս իրավիճակն է։ Մի քանի խուժան, երբ ընտրատեղամասում ահաբեկում էր մարդկանց, ինչի՞ բոլորը դուրս չէին գալիս։ Չի կարելի մի քանի հազար մարդուց պահանջել ամեն ինչ։ Լավ, մենք ի՞նչ ենք, հո մահապարտներ չե՞նք։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031