Պարզվում է հայաստանյան խոշոր սուպերմարկետների մեծ մասում սեփականատերերը աշխատողներին անխնա շահագործում են: Այդ ընթացքում չեն պահպանվում «Աշխատանքային օրենսգրքի» պահանջները, մարդիկ չունեն հանգստյան օր, ստանում են չնչին աշխատավարձ, եւ մեծ երախտիքով են լցվում, երբ մեկ օր աշխատանքի չգալու նրանց խնդրանքը ղեկավարությունը բարեհաճորեն եւ բարեգթորեն բավարարում է:
Աննա Զախարյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աշխատողի իրավունքները ոտնահարվում են մասնավորապես՝ «Երեւան Սիթի», «Ծիրան», «ՎԱՍ» եւ «ՍԱՍ» սուպերմարկետներում:
Օրական եւ շաբաթական քանի՞ ժամ են մարդկանց աշխատացնում այս սուպերմարկետներում, որքա՞ն են վճարում, Աշխատանքային օրենսգրքի ո՞ր դրույթներն են ոտնահարում, եւ ինչպե՞ս է գնահատում մարդու առողջության վրա աշխատանքային այսպիսի ռեժիմի ազդեցությունը ՀՀ գլխավոր նեւրոպաթոլոգ, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը: Այս հարցերի պատասխանն է ներկայացնում Աննա Զախարյանն իր ծավալուն ուսումնասիրությունում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: