Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ով է որոշել, որ մոզաիկա պետք է լինի»

Հունվար 27,2018 17:00

Անվանի ճարտարապետ, ՀՀ եւ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Գյումրու օդանավակայանի, Երեւանի «Հրազդան» մարզադաշտի, Մարզահամերգային համալիրի, սեյսմիկ կայանի եւ այլ շենքերի համահեղինակ Գուրգեն Մուշեղյանը ցավ է ապրում Հայաստանում հուշարձանների ու հայտնի շինությունների աղավաղման համար: «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնելով Երեւանի ամենամոդեռնիստական կառույցներից «Ռոսիա» կինոթատրոնի դիմագծի աղավաղման վերաբերյալ՝ ճարտարապետն ասաց. «Ոչ միայն հեղինակին՝ Հրաչ Պողոսյանին, չեն հարցրել, այլեւ կասկածի տակ է՝ այնտեղ մոզաիկա պե՞տք է, թե՞ ոչ:

Դա քաղաքի ձեւավորում չէ, ինքը ծավալն արդեն իր տեղն ունի, ո՞վ է որոշել, որ այդտեղ պետք է մոզաիկա լինի, չէ՞ որ մոզաիկան բովանդակություն էլ է ունենում… Նման վերափոխումներով քաղաքն աղավաղում են»: Նա փաստեց, որ «Ռոսիա» կինոթատրոնի հեղինակներից ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն արդեն արձագանքել է խնդրին Ֆեյսբուքի իր էջում, գրելով, որ ժամանակին «Ռոսիան» նախագծելիս նպատակ էր դրված ցեխոտ շուկայի տեղում կառուցել մշակութային կենտրոն, իսկ այժմ կյանքը նորից վերադարձրել է շուկան:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդացեք 

 

«Առավոտ»

26.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031