Հարկայինը ռեստորանատերերին անակնկալ է մատուցել
«Եկե՜ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանում, եկե՜ք ու ներդրումներ արեք Հայաստանում…»,- օրերս Դավոսում այսպիսի կոչով հանդես եկավ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` վստահեցնելով, որ Հայաստանի կառավարությունը նշանակալի բարեփոխումներ է իրականացրել հարկային եւ մաքսային ոլորտներում, բարելավել է բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելով տեղական ձեռներեցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը:
Վարչապետի այս խոսքերը գուցե եւ «հալած յուղի» տեղ ընդունեն օտարերկրացի պոտենցիալ ներդրողները եւ մեր երկրում ներդրումների փորձեր անեն, սակայն հայաստանյան մի շարք գործարարներ, որոնք զբաղված են ռեստորանային բիզնեսում, խորը կասկածներ են հայտնում, որ հարկային օրենքների փոփոխությունը հօգուտ գործարարի է: Այս օրերին մի շարք ռեստորանատերեր փորձում են մարսել հարկայինի` ռեստորաններին հարկերի տեսքով մատուցած նոր անակնկալը: Բանն այն է, որ հուլիսի 1-ից ռեստորանային բիզնեսով զբաղվող գործարարների հարկային բեռը կծանրանա: Այն ռեստորանները, որոնց շրջանառությունը չի գերազանցում որոշակի գումար, հարկվելու են շրջանառության տասը տոկոսի չափով, ինչը ռեստորանի բիզնեսով զբաղվող գործարարները պարզապես «աբսուրդ» են համարում:
Ռեստորանների տնօրեններին նախ` անհասկանալի է, թե ինչո՞ւ մյուս ոլորտներում գործում է ընդունված օրենսդրությամբ շրջանառության 5 տոկոս հարկման շեմը, իսկ այս ոլորտում սահմանվել է 10 տոկոս:
«Առավոտի» հետ զրույցում նրանք կարծիք հայտնեցին, որ հարկման նման եղանակը կստիպի, որպեսզի միջին եկամուտներ ունեցող ռեստորանները կամ փակվեն, կամ գնան ստվեր:
«Նշանակում է` այդպիսի որոշում կայացնողներն ընդհանրապես գաղափար չունեն ոլորտից: Առանց շուկան հետազոտելու, առանց հասկանալու այս ոլորտում բիզնեսի կանոնները՝ եզրակացություններ են կատարել»,- ասաց ռեստորաններից մեկի տնօրենը, որի համոզմամբ՝ այսօր մեր երկրի հարկային քաղաքականությունը կառուցվում է ոչ թե բիզնեսի օրենքներից ելնելով, այլ բյուջեն լցնելու գաղափարով. «Եթե օրենքը գրվի բիզնեսի խթանման ու զարգացման համար, միանգամայն այլ կերպ կլինի»:
Ըստ ոլորտի գործարարների՝ ռեստորանային բիզնեսի շրջանառության 30-35 տոկոսն ի սկզբանե կազմում է ապրանքի ձեռք բերումը: Ընդ որում, եթե երկրում տեղի է ունենում գնաճ, ապա այդ ռիսկը նույնպես կրում է ռեստորանատերը, քանի որ այս բիզնեսում նպատակահարմար չէ հաճախակի ճաշացանկը կամ արժեքը փոփոխել:
«Հաճախորդի համար կա տրամաբանական գին: Դու չես կարող ասել` ապրանքն այսքանով թանկացել է, ես իմ վաճառքն այսքան եմ դարձնում: Դա հնարավոր չէ: Ռեստորանը միջինը մեկ-երկու տարի իրավունք չունի գին փոխելու, երբ որ ռեստորանը հաճախորդ է հավաքում, հաճախորդն էլ գիտի, որ չի կարող այսօր գալ այս գինը տեսնել, վաղը` մեկ այլ գին: Այսինքն` երբ կարագը 50 տոկոս թանկանում է կամ միսը` 25-30 տոկոս, թանկացման այդ ռիսկերն ընկնում են ռեստորանի վրա»,- նկատում է մեր զրուցակիցը:
Այդ ամենին գումարած` վճարելիք աշխատավարձերը, այլ հարկեր, կոմունալ ծախսերը, վարձակալության գումարները եւ, ըստ մեր զրուցակիցների, այդ բոլոր հարկուտուրքերը հանելու դեպքում ռեստորանատերը, լավագույն դեպքում, աշխատում է 10 տոկոս:
Ռեստորանների սեփականատերերը վստահեցրին, որ նախքան փոփոխությունը՝ իրենց հետ որեւէ մեկը չի հանդիպել եւ այս մասով կարծիք չի լսել: Նրանց խոսքով՝ տպավորությունն այնպիսին է, որ պետությունը պայքարում է բիզնեսի դեմ. «Դու անվերջ ծախսում ես՝ արտաքին գովազդ, աղբի գումար, խմիչքի լիցենզիա, հանրային սննդի լիցենզիա եւ այլն:
Ստացվում է՝ դու աշխատում ես, որ միայն հարկ վճարես»:
Ռեստորանատերերի խոսքով` «բարեփոխումն» արել են՝ հիմքում չունենալով ոչ մի տրամաբանական հաշվարկ. «Մարդիկ են, որոնք, ըստ իրենց եզրակացությունների, դատելով խոշոր ռեստորաններով, ինչ-որ եզրահանգումների են եկել ու մտածում են` այսքան փո՞ղ են աշխատում, թող այսքանն էլ պետությանը տան: Խոսքը նրանց մասին չէ, որոնք ամսվա ընթացքում մեծ կնունքներ, հարսանիքներ, ծնունդներ են անցկացնում, եւ նրանց շրջանառությունը մեծ է: Հայաստանի դեպքում ռեստորանները, որոնք ոչ հարսանյաց սրահներ են, այլ հենց ռեստորաններ, 90 տոկոս շրջանառություն ունենում են տուրիստական սեզոնին: Այսինքն` ապրիլից սկսած մինչեւ հոկտեմբեր: Մնացած հինգ ամիսը այն սեզոնն է, երբ դու պահում ես քո կենսունակությունը այն 7 ամիսների հաշվին: Այդ 7 ամիսն էլ հաստատուն չէ, որովհետեւ լինելով ոչ կայուն տնտեսության երկիր՝ մենք մշտապես ռիսկերի տակ ենք»:
Հարկայինը ռեստորանատերերին մի զիջում է արել. շրջանառության հարկը երկու տոկոսով պակաս կվճարի այն ռեստորանը, որն իր շրջանառության վերաբերյալ փաստաթղթերը հարկայինին կտրամադրի միայն հաշիվ-ապրանքագրով, ինչը մեր զրուցակիցների խոսքով՝ պարզապես անիրատեսական է. «Ինչպես եք պատկերացնում, ապրանք ենք գնում այս կամ այն սուպերմարկետից եւ ապրանքները թողնելով դրամարկղում՝ գնում հաշիվ-ֆակտուրա ենք պահանջում սուպերմարկետի մենեջերից, ի դեպ, հարկայինն այլեւս ՀԴՄ կտրոնը որպես փաստաթուղթ չի ընդունում եւ հենց հաշիվ-ապրանքագիր է պահանջում»:
Հիշեցնենք, որ ներկայումս ռեստորանները, որոնց սպասարկման տարածքը մինչեւ 600 քմ է, վճարում են արտոնագրային վճար, եւ կախված այն հանգամանքից, թե որտեղ է գտնվում ռեստորանը, սահմանված է կայֆիցենտ»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
26.01.2018
Հարգելի Լուսինե Բուդաղյան.
Ես ինձ չեմ համարում ՊԵԿ-ի փաստաբանը, ոչ էլ փորձագետ եմ այս ոլորտում, սակայն ցանկանում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ, քանի որ, իմ կարծիքով, բավականին միակողմանի հոդված եք գրել, որին պակասում է միայն “հայհոյանքը”: Ես խուսափեցի գնահատականներ տալուց, փորձեցի մեղմ արտահայտվել, եթե չստացվեց, կներեք: Են ուրեմն իմ հարցերը.
1. Գոնե մոտավորապես գիտեք թե 1 բաժին խորովածի ինքնարժեքը որքան է և որքանով է այն վաճառվում, մատուցվում ռեստորաններում?
2. Գոնեք մոտավորապես պարզել եք, թե որքան է կազմում միջին եկամտաբերությունը մեր ռեստորաններում?
3. Տեղյակ եք արդյոք, թե ինչպիսի շահագործման են ենթարկվում ռեստորանների աշխատողները, հատկապես մատուցողները, նրանց աշխատանքային պայմանները պարզել եք?
4. Գիտեք արդյոք, թե միջին ռեստորանում աշխատողներից քանիսն են, կամ որ տոկոսն են օրենքով ձևակերպված աշխատողներ և որքան է կազմում ստվերը այս ոլորտում?
5. Կամ եթե նույնիսկ 20 տոկոսը ձևակերպված են որպես աշխատողներ, որքան աշխատավարձ է նրանց նշանակված և որքան հարկեր են նրանք մուծում?
Հարցերի այս փոքրիկ շրջանակը գոնե պետք է պարզեիք, որ Ձեր հոդվածը միակողմանի չլիներ: Հիմա` հիմնական ասելիքս.
Երբ վիրավոր զինվորի համար պետությունը, ՄԵՐ Պետությունը փող չունի, երբ բժիշկների աշխատավարձը տարիներով մնում է խայտառակ ցածր մակարդակի վրա` նույն մեկնաբանությամբ, թե պետությունը փող չունի, ես և Դուք և մեր նմանները կոկորդներս պատռելով ասում ենք` թալանում են, գողանում են, կոռուպցիան շատ է, ստվերը շատ է: Հիմա մարդիկ վերլուծություններ են արել, գտել են թե որտեղ է ստվերը շատ, փորձում են շտկել, առաջարկում են աշխատել փաստաթղթերով`, Դուք ասում եք կփակվեն:
Ես դեռ չեմ տեսել, որ որևէ ռեստորանատեր մի կերպ գոյատեվի: Անհարմար է, եթե Դուք պատկերացնում եք, որ այս պետությունը պարտավոր է իր լավագույն զավակներին ուղարկի սահման հաշմանդամ դառնալու, 8-9 տարի թանկ կրթություն ստացած բժշկի նվիրումը կոպեկներ գնահատի, որպեսզի ռեստորանատերերը գերհարստանան` ապա ԴՈՒՔ ՃԻՇՏ չեք:
Եթե հոդվածը գրել եք միայն հերթական Ձեր վարկը սպասարկելու համար, ապա ես Ձեզ կարող եմ հասկանալ, ուղղակի խնդրում եմ փայփայեք այս դժվար ծնված մեր ՊԵՏԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ, այն ՁԵԶ` երիտասարդներիդ ու ՁԵՐ երեխաներին շատ է ՊԵՏՔ: Այն թանկ է Հայրական Տան նման` ուր էլ հարս գնաք, որքան էլ լավ տան ապրեք, Հայրական Տան քաղցրությունը ուրիշ է` պետք չէ այրել կամուրջները, վերադարձ կա վերջապես . . .
Իրոքել ինչքան կարելիա նվնվալ ստից:
Ասենք քեզ ովա ստիպում սուպերմարկետից առևտուր անես:
Կարելիա ու պետքա անմիջապես արտադրողների կամ ապրանք ներմուծողների հետ երկարաժամկետ պայմանագրեր կնքել:
Էտ դեպքում բացի ամեն ինչը զգալի ավելի էժան կնստի գնումը:
Համոզված եմ, որ տենցել անում են., ուղղակի ներմուծողինել, իրանցել ձեռնտույա առանց փաստաթղթերի ստվերում աշխատել: