Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրականությունը հաշվի առնելով՝ մեր կարծիքը Արմեն Սարգսյանի մասին դրական է». Նարեկ Գալստյան

Հունվար 26,2018 23:07

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը գնաճի զսպման համար ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անհրաժեշտ քաղաքական կամքն ու գործիքակազմն է լուծում տեսնում:

«Գնաճը առաջին հերթին սոցիալապես անապահով քաղաքացու գրպանին հարվածող ծայրահեղ երեւույթ է, որը մեղմելու համար անհրաժեշտ քաղաքական կամք ու գործիքակազմ է հարկավոր»,- կարծում է Նարեկ Գալստյանը:

Անդրադառնալով որպես գնաճի զսպման մեխանիզմ գյուղացիական տնտեսությունները սուբսիդավորելու կառավարության նախաձեռնությանը՝ Նարեկ Գալստյանը շարունակեց. «Մեր կուսակցությունը միշտ կողմ է, որ պետությունն աջակցի գյուղացուն, աջակցի հնարավոր բոլոր ոլորտներին, իր վրա վերցնի պատասխանատվություն ու բեռ, բայց արդյոք դա բավարար գործիք է, որ եղած բացասական երեւույթները վերանան, դա արդեն չեմ կարող ասել»:

Ըստ նրա՝ բոլոր ներքաղաքական հարցերի մասին ՍԴՀԿ նոր վարչությունը առաջիկայում իր գնահատականը կտա, իսկ ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածուի մասին վատ տպավորություն չունեն. «Արմեն Սարգսյանի մասով, եթե լինի վերջնական որոշում, եղած իրականությունը հաշվի առնելով՝ մեր կարծիքը դրական է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031