Քիչ առաջ լույս աշխարհ է եկել 3 տարի առաջ Գյումրիում իրենց տան մեջ գազանաբար սպանված Ավետիսյանների ավագ դստեր՝ Լուսինեի բալիկը։ Այս մասին մեզ տեղեկացրեցին Ավետիսյանների հարազատները։ Նրա անունը, ինչպես մի քանի օր առաջ հայտնել էին Հասմիկ Ավետիսյանի քույրերը, ի պատիվ սպանված Հասմիկների, դնելու են Հասմիկ։ Հիշեցնենք, որ Ավետիսյանների տանը երկու Հասմիկ կար․ տատիկի անունը կրում էր թոռնիկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Լուսինե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից