Մյունխենում մեկնարկած հրաձգության «H&N Cup» միջազգային մրցաշարի առաջին օրը Հայաստանի հրաձիգների համար անհաջող է դասավորվել: Առաջին օրը կրակագիծ մտած մեր նշանառուներից ոչ մեկին չի հաջողվել հաղթահարել որակավորման փուլը:
10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձեւում Բենիկ Խլղաթյանը որակավորման փուլում զբաղեցրել է 25-րդ տեղը:
10 մ օդամղիչ հրացան մրցաձեւում մեր առաջատար հրաձիգ Հրաչ Բաբայանը զբաղեցրել է 40-րդ տեղը, պատանիների պայքարում Հայկ Բաբայանն ու Նարեկ Ադամյանը, համապատասխանաբար, եղել են 38-րդը եւ 39-րդը: Աղջիկների պայքարում Ալլա Պողոսյանը 26-րդն էր:
Այսօր կրակագիծ պետք է մտներ Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ Մարիամ Միքայելյանը (հրացան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ