Ծաղկաձորում կայացած Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում որոշվել են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների անունները:
Դահուկավազքում Հայաստանը կներկայացնեն Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը, լեռնադահուկային սպորտում՝ Աշոտ Կարապետյանը:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի խոսքով, մարզիկներին ընտրվել են ըստ իրենց վարկանիշային արդյունքների:
Օլիմպիական խաղերը կկայանան Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում, փետրվարի 9-25-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ