Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի եզրին ձկան վաճառքի բազմաթիվ կետեր կան, հիմնականում`վագոն-տնակներ:
Ձուկ վաճառող տղամարդիկ կանգնում են ճանապարհի եզրին եւ ձեռքերն իրարից հեռացնելով` ցույց տալիս, որ ձուկ են վաճառում:
Առավել հնարամիտ ձկնավաճառները մանեկեն են տեղադրում ճամփեզրին: Նման մանեկեններից մեկին կոստյում-շալվար են հագցրել, փողկապ՝ կապել: Մանեկենին էլեկտրական հոսանք են միացրել, որ գիշերները նա՝ ձուկը ձեռքին, տեսանելի լինի: Վաճառվող աղ դրած ձկները կախել են ամանորից մնացած տոնածառի ճյուղերից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ