Լրահոս
Օրվա լրահոսը

«Զոհվածների ծնողները խնդրում են իրենց հետ հանդիպել ու բոլոր այս հարցերին լուծում տալ». Մանուշակ Ստեփանյան

Հունվար 26,2018 17:11

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ նախագահ Մանուշակ Ստեփանյանին մտահոգում է ապրիլյան պատերազմից հետո բանակային խնդիրներով զբաղվող հ/կ-ների թվի աճի միտումը:

«Չեմ հասկանում, էն մութ տարիներին բոլորը սկսեցին կոշիկի գործ անել, մեկը սկսեց, հաջողություն ունեցավ, հետո  բոլորը իրար հետեւից սկսեցին ու հաջողության չհասան: Հիմա կան ե՛ւ պետական, ե՛ւ լուրջ հ/կ-ներ, որոնք զբաղվում են այդ խնդրով, իմաստ չկա նոր հ/կ-ների, սնկի պես աճում են»,- այսօր «Նոյյան տապան» ակումբում ասաց Մանուշակ Ստեփանյանը:

Նա նաեւ ներկայացրեց ազատամարտիկների ընտանիքների մտահոգությունները՝ կապված հազար դրամների վճարման հետ՝ ասելով, որ շատ ազատամարտիկների ընտանիքներ նույնպես վճարում են այդ գումարն ու նեղվում, որ իրենցից գանձվում է:

Բացի այդ դժգոհությունից նա ներկայացրեց նաեւ զոհվածների ընտանիքների պահանջը. «Զոհվածների ծնողները խնդրում են իրենց հետ հանդիպել ու բոլոր այս հարցերին լուծում տալ՝ բնակարանների հարց, թոշակների ու կոմունալ վճարների հարցը: Այսօր ծնողներն ասում են, եթե պետությունը նորմալ թոշակ նշանակի, իրենք բոլոր խնդիրները կլուծեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Մանուշակ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031