Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսել է մեր ընտրանու առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ ՄՅՈՒ-ից «Արսենալ» տեղափոխվելու մասին:
«Մենք շատ ուրախ ենք, որ նա հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»: Հենրիխի խաղաոճն ավելի շատ համապատասխանում է «Արսենալին»: Ինձ թվում է, որ Մխիթարյանի խնդիրները Մոուրինիոյի հետ են, իսկ «Արսենալում» այլ կերպ կլինի: Չի լինի պաշտպանությունում խաղալու պարտադրանք: Մխիթարյանը ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից էր, սակայն Վենգերի հետ ավելի կուժեղանա:
Ես դժգոհ էի, որ Մոուրինիոն նրան խաղալ չէր թողնում: Բայց դա նրա թիմն է ու որոշում ինքն է կայացնում: Ես տխուր էի դրա համար եւ ուրախ եմ, որ նա հեռացավ», – ասել է Արթուր Պետրոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ