Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի էժան գնով ուզում են լարվածություն պահել». ՊՆ նախկին նախարար

Հունվար 26,2018 15:57

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի կարծիքով, Ադրբեջանը էժան գնով ուզում է լարվածություն պահել:

Հարցին, թե ինչու՞ են ադրբեջանցիները էժանագին զենքեր կիրառում պարոն Հարությունյանն այսօր «Հենարան» ակումբում պատասխանեց. «Դա կոչվում է հարվածային անօդաչու սարք, բայց ինչու՞ են գնում այդպիսի բան, ուղղակի էժան գնով ուզում են լարվածություն պահել, դրա համար, ասենք, բաժակի մեջ նռնակը դնում են, այդ հասարակ, էժան սարքը գալիս է, գցում է բաժակը, այն կոտրվում է, նռնակի ձգանը ազատվում է, պայթում է: Պրիմիտիվ է, բայց նպատակը դա է: Բայց ադրբեջանցիներն ունեն նաեւ ավելի թանկ, շատ թանկ սարքեր, բայց եւ գիտակցում են՝ պետք չէ թանկ միջոցներ կիրառել, որովհետև կխփվի այդ սարքը, և իրենք կորուստներ կկրեն»:

Անդրադառնալով ադրբեջանցիների ձեռնարկած վերջին դիվերսիոն փորձին՝ Վաղարշակ Հարությունյանը չբացառեց, որ այն պատասխան էր ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթին. «Բայց դուք նկատել եք, չէ՞, որ երկու տարվա ընթացքում մի փորձ եղավ, կորուստներ ունեցան, դրանից հետո էլ չէին արել, հիմա նորից փորձեցին: Ադրբեջանը գիտակցում է, որ լայնածավալ պատերազմ սկսելու ու հաղթանակի հասնելու ի վիճակի չէ, բայց միևնույն ժամանակ ուզում է լարվածություն պահել շփման գծում»:

Ինչու Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի հանդիպումներից հետո վերահսկող սարքերի տեղադրմանն Ադրբեջանը չի համաձայնում, ըստ բանախոսի, որովհետև կբացահայտվի՝ ով է հրադադարն իրականում խախտողը. «Լրատվական պատերազմ է, նրանք փորձում են հասարակության միջոցով քաղաքական իշխանության վրա ճնշում գործադրել, որ նրանք Ղարաբաղի հարցում զիջումների գնան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031