Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2017-ին բանասիրության բնագավառը գիտության 8 դոկտոր է տվել

Հունվար 26,2018 14:56
boh

ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը հրապարակել է ԲՈՀ-ում չհաստատված կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման վերադարձված աշխատանքների ցուցակը`2018թ. հունվարի 22-ի դրությամբ: «Խոտանվածների» ցուցակում ընդամենը երկու աշխատանք է` Կենսաբանություն -023 – ՀՀ ԳԱԱ (1 դոկտորական) եւ Տեխնիկական -030 – ՃՇՀԱՀ:

Նշենք, որ ըստ ԲՈՀ-ի կայքում զետեղված տեղեկատվության  2017 թ. գիտության դոկտորի և գիտության թեկնածուի գիտական աստիճանի վկայագիր ստացածների թիվը 394 է, որից 41-ը` գիտությունների դոկտոր է դարձել, իսկ մնացած 353-ը գիտությունների թեկնածու:

Անցյալ տարի, ամենաշատ ատենախոսությունները պաշտպանվել են տնտեսագիտության ոլորտում. 75 հոգի դարձել են գիտությունների թեկնածու, իսկ 1-ը` դոկտոր, երկրորդ տեղում տեխնիկական ոլորտն է` 49 թեկնածու եւ 2 դոկտոր, երրորդ տեղում` բժշկությունն է` համապատասխանաբար 28 եւ 7 ցուցանիշով: Երկրաբանության բնագավառում անցյալ տարի ընդամենը 1 ատենախոսություն է պաշտպանվել, այն էլ թեկնածուական:

Պաշտպանությունների առումով «ժլատ» են աշխարհագրությունը` 2, դեղագործությունը` 3, փիլիսոփայությունը`3, սոցիոլոգիան` 3 եւ անասնաբուժությունը` 3:

2017-ին գիտությունների դոկտորներ չեն եղել հետեւյալ բնագավառներում` երկրաբանություն, գյուղատնտեսություն, ճարտարապետություն եւ սոցիոլոգիա: 2017 թ ամենամեծ թվով դոկտորներ` 8 գիտնական, տվել է բանասիրության բնագավառը, նրանից հետո 7 դոկտորով բժշկությունն է, իսկ երրորդ հորիզոնականում` 4 գիտությունների դոկտորով ֆիզիկամաթեմատիկական բնագավառն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031