Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը ակնկալում է հայկական արտադրության զենքի մասին տեղեկություններ (Տեսանյութ)

Հունվար 26,2018 14:16

«Ելույթի գլխավոր շեշտադրումն այն էր, որ ապրիլից Հայաստանը ներգրավվել է բարեփոխումների մի փուլ, որը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով: Դրանք հիմնված են լինելու եվրոպական համաձայնագրի վրա, որոնցով Հայաստանը փորձելու է ավելի մոտ գնալ ԵՄ-ին»,- «Հայելի» մամուլի ակումբում վերլուծելով նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթը, կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Նա կարծում է, որ ԵԽԽՎ-ում նախագահին տրված հարցերի պատասխանների շեշտադրումները ճիշտ էին. «Գլխավոր հարցն այն է, որ բաց տեքստով եվրոպացիներին ասվեց, որ մենք եվրոպացի ենք, այդ բարեփոխումերը կարեւոր են, կփորձենք երկու ինտեգրացիոն գործընթացները համատեղել»:

Որքան էլ գեղեցիկ էր նախագահի խոսքը, վերջում Թեւան Պողոսյանը գնահատելու է որակական փոփոխությունների արդյունքը: Իր համար հստակ էին նաեւ Արցախի խնդրի մասով նախագահի հայտարարությունները:

Aravot.am-ը հետաքրքրվեց`ինչո՞ւ է հայկական կողմը լռում, երբ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել. Դավոսյան հանդիպումից հետո Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ՌԴ-ի հետ նոր`հինգ միլիարդ դոլարի զենք ձեռք բերելու մասին են պայմանավորվել ՌԴ նախագահի հետ, մինչ այդ նախորդ պայմանագրով նախատեսված հերթական զենքի քանակն էր հասել Ադրբեջան: Անցած տարվա ընթացքում նաեւ Բելառուսից եւ Ուկրաինային Ադրբեջանը հարձակողական զենքեր ձեռք բերեց: «Ես կարող եմ ասել ես ինչ կցանկանայի. եթե ադրբեջանական որեւիցե մի պաշտոնյա որեւիցե մի հայտարարություն անի, մենք նույն օրը մեր լրատվականներով տեսնեինք, թե հայկական արտադրության նոր ի՞նչ զինատեսակ է փորձարկվել: Դրա կողքին էլ հարձակողական զենքի ցուցադրում տեղի ունենար, որ հասկանանք`վաղը պիտանի կլինի: Մենք տեսնենք, որ ունակ ենք պաշտպանվելու: Այսինքն, մենք խաղի կանոնները պետք է փոխենք: Այլապես, Ադրբեջանը մեզանից մեծ ունակություններով երկիր է, վաղը կարող է այդ պայմանագիրը ոչ թե 5, այլ 7 կամ 3 միլիարդի լինել: Բելառուսն ու Ուկրաինան զենք միշտ վաճառելու են, դա իրենց շահերից է բխում: Մեր խնդիրը պետք է լինի, թե ո՞նց ենք մենք խաղի կանոնը փոխում, որ իրենց ամեն մի այդպիսի հայտարարությամբ չեն վախեցնելու մեզ: Իսկ դա իմ պատկերացմամբ, մեր ունակությունների զարգացումն է, քանի որ ամեն անգամ մենք չենք կարողանալու համարժեք-հակընդդեմ զինտեխնիկա գնել»,- եղավ պատասխանը:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031