Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ապահովագրական ընկերությունները անձնական տվյալնե՞ր են տրամադրել պետական մարմնին (Տեսանյութ)

Հունվար 26,2018 13:28

«Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչները փետրվարի 4-ին ավտոերթ կանցկացնեն: Այդ մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեցին նախաձեռնության անդամներ Արա Մելիքջանյանը, Արտաշես Հարթենյանը եւ Արտյոմ Դավթյանը: Իրենք բողոքելու են աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագծի դեմ: Ավտոերթը մեկնարկելու է Խաչիկ Դաշտենց փողոցից, որն ավտոշուկայի հարեւանությամբ է գտնվում: Այսօր հայտը կներկայացնեն քաղաքապետարան:

Արա Մելիքջանյանն ասում է` նախարարության կողմից տրամադրված ժամկետները`ապրիլի մեկը, սխալ է հաշվարկվել: Հիշեցնենք, ապրիլի մեկից արգելվելու է աջակողմյան ղեկով մեքենաների ներկրումը: «Կապի տրանսպորտի նախարարությունը հիմնականում հղում է կատարում միջազգային պրակտիկային, սակայն եթե խոսում ենք միջազգային փորձից, ապա  իրավական ակտը ֆիքսելուց հետո միջազգային պրակտիկայում տրվում է հստակ ժամկետ»: Ասում է`մերոնք դա չեն արել: Նաեւ տարակուսանք է առաջացրել ներկայացված վիճակագրությունը: Մինչ այդ, վիճակագրություն չկար, քանի որ որեւէ կառույց նման տվյալներ չէր հավաքել: Ուստի. «Սա քիչ արժանահավատ վիճակագրություն է, մի գիշերվա նկարած վիճակագրություն է, որը իմ համոզմամբ, իրականությունը չի արտացոլում: Սա զոռբայության նախագիծ է եւ հակասահմանադրական է»: Նաեւ տեղեկություններ ունեն, որ այդ տվյալները վերցված են ապահովագրական ընկերություններից: Ասում է՝ դա արդեն անձնական տվյալների օգտագործում է եւ դատական հարթություն է հարցը տեղափոխում:

Արա Մելիքջանյանը նշեց, որ իրենք կառավարությանը ներկայացրել են առաջարկություններ, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել: Ենթադրում են, եթե պատասխան ստանան էլ, այն չի արտացոլելու իրականությունը. «Մենք համարում ենք, որ այլեւս սպառված են կառավարության եւ նախարարության հետ բանակցությունները: Հաջորդ քայլով`բաց նամակով դիմելու ենք երկրի նախագահին»:

Արտյոմ Դավթյանը ներկայացրեց հաշվարկներ, որոնք փաստում են`մինչեւ հունվարի 10-ը, երբ ներկրումն արգելելու որոշումը կայացվեց, արդեն գնված մեքենաները չեն հասցնի Հայաստան ներկրել մինչեւ ապրիլի մեկը. «Մինչև հունվարի տասը գնվել է ինը հարյուր մեքենա: Առավելագույնը 180 օր է պետք, որ մեքենան հասնի Հայաստան, մինչեւ հունվարի տասը գնած մեքենաների մեծ մասը չենք կարողանալու ներկրել Հայաստան»:

Մանրամասները`տեսանյութում

Արտաշես Հարթենյանն էլ հավելեց`մարդիկ նախընտրում են հիբրիդային եւ էլեկտրական շարժիչով մեքենա ունենալ: Դրանք էկոլոգիական առումով ավելի ձեռնտու են: Բայց դրանց շատ հայտնի մոդելներ աջակողմյան ղեկով են եւ գնային առումով հասանելի բնակչությանը. «Այս արգելքը կիրառելով մենք, այս մեքենաների մուտքն ենք խոչընդոտում ի հակառակ վարչապետի հանձնարարականի, որ այդպիսի մեքենաների մաքսազերծման հարկը պետք է հանվի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031