Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյանը չի բացառում ՌԴ-ի կողմից Արցախում նոր պատերազմի սանձազերծումը (Տեսանյութ)

Հունվար 26,2018 13:19

«Եվրոպայում պատկեր է առաջանում, թե Հայաստանը հետեւողականորեն գնում է:  Ինչքանո՞վ է գնում`դուք ինձնից լավ գիտեք: Ի՞նչ ասեմ»,- «Հայելի» մամուլի  ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը`խոսելով ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթի մասին: Քաղաքագետը գիտի, թե ինչպես այդ տպավորությունը իրականության վերածել. «Կլեպտոկրատական (գողացող)`  իշխանությունը պետք է վերացվի Հայաստանում»:

Առհասարակ Լեւոն Շիրինյանը գտնում է, որ մենք շատ կենտրոնացած ենք վարչապետի անձի քննարկման վրա: Ասում է`դա հարցի մակերեսային ընկալում է: Պետք է տնտեսական, քաղաքական զարգացման պլատֆորմ, կառավարչական ապարատի էժանացում եւ բարեկամներից զտում պահանջենք:

Անդրադառնալով այն բնութագրիչներին, որոնք տարածվում են ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի անձի շուրջ, քաղաքագետը հեգնեց. «Շարլ դը Գոլը, որ ուրիշ լեզու չգիտեր, Ֆրանսիան Ֆրանսիա չդարձա՞վ»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթից քաղաքագետի մոտ հարցեր են առաջացել. «Հայաստանը պետք է շուռ գա դեպի պետական կապիտալիզմ, ռազմավարական օբյեկտներում պետությունը պետք է լինի 50+1 ներկայացվածությամբ, քանի որ օլիգարխիային ձեռնտու չէ, իր փողերն են, չեն ուզում տալ»:

Բանախոսին շատ է անհանգստացնում այն, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինվել եւ որ դրա առյուծի բաժինը ապահովում է ՌԴ-ն: Ահազանգում է. «Մեր կոմերցիոն դաշնակիցը նոր էսկալացիա է սկսել եւ չեմ բացառում նոր պատերազմի սանձազերծումը: ՌԴ-ն Ադրբեջանի ձեռքով կոնֆլիկտի նոր սրում է նախապատրաստում»: Ինչո՞ւ են ՀՀ ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն լռում`իր համար տարօրինակ է: Հորդորում է`ուշադիր հետեւել ամերիկյան քաղաքականությանը: Ասում է, այն հետաքրքիր տրանսֆորմացիաներ է ապրում, սա պետք է հասկանանք եւ քայլեր անենք: Նկատի ունի ԱՄՆ փոխնախագահ Փենսի Իսրայելում ունեցած ելույթն այն մասին, որ աստվածաշնչյան իրողությունները իրական կյանք են վերադառնում:

Մանրամասները`տեսանյութում

Aravot.am-ը հետաքրքրվեց`իր կարծիքով ինչո՞ւ ՀՀ նախագահը ԵԽԽՎ ամբիոնից չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին: «Ինձ այդ տեղեկատվությունը հայտնի չէ, կարող է իշխանության բարձր ղեկավարությունը այլ հաշիվներ ունի, բայց ԱԳՆ-ն վաղուց պետք է հայտարարություն աներ, դրա համար է»: Քաղաքագետը մեկ ամսից ավելի հստակ կանխատեսումներ կարող է անել, բայց զենքի այս կուտակումներն իրեն հիշեցնում են 2014-ի վիճակը: Հիշեցնում է պատմության դասերը` 1920-ականների դեպքերը, երբ մեր նույն այդ դաշնակիցը Հայաստանի դեմ ագրեսիա սանձազերձեց, որում ներգրավված էին նաեւ հայ բոլշեւիկները:

«Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղապաշտություններով մի տարվեք, տրամադրվեք հայրենիք ստեղծելուն»,- հորդորում է իշխանությանը:

Կոչ ունի նաեւ ԵԱՏՄ ու ՀԱՊԿ մեր գործընկերներին. «Բարեկամներ Նազարբաեւ եւ Լուկաշենկո, եթե Հայաստանը դիտվում է որպես թույլ օղակ, որ ԽՍՀՄ-ը վերականգնվի, ձեր Ղազախստան արհեստական պետությունը կործանելու են, Բելառուս-ռուսական պետությունը կործանելու են: Այնպես, որ Հայաստանին ձեռք մեկնեք»: Ասում է` ԱՄՆ-ն էլ պետք է ձեռք մեկնի Հայաստանին, եթե չի ցանկանում, որ նախկին աշխարհաքաղաքական կարգը ետ գա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Վերջին հատվածում որպես բառից առաջ ստորակետ պիտի՞ դրվի:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031