Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորածին եռյակը դեռ հիվանդանոցում է. նրանց վիճակը գնահատվում է բավարար. «Հայկական ժամանակ»

Հունվար 26,2018 12:46

Երեւանում հունվարի 12-ին լույս աշխարհ եկած եռյակը շարունակում է գտնվել վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Հանրապետական ծննդատուն»):
Հաստատության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ երեխաների վիճակը գնահատվում է բավարար: Նորածիններին դուրս գրելու թեկուզ մոտավոր ժամկետ առայժմ չի նշվում: Նրանք ծնվել են շատ փոքր քաշով եւ պետք է մի քիչ մեծանան:

«Մինչեւ երեխաները լավ չլինեն, դուրս գրելու որոշում չի կարող ընդունվել: Եթե ամեն ինչ լավ լինի, նրանք դուրս կգրվեն 1 կգ 800 գրամ կշռելու դեպքում»,- մանրամասնեց Ռազմիկ Աբրահամյանը: Իսկ հարցին, թե նորածինների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, նա այսպես պատասխանեց. «Ամեն րոպե բոլորիս կյանքին վտանգ սպառնում է»:

Փոքրիկների ընտանիքը բնակվում է Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում: Նրանք երիտասարդ ծնողների՝ 25-ամյա Կամոյի եւ 20-ամյա Հռիփսիմեի առաջին երեխաներն են:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031