Լոռու մարզի Լեջան համայնքի դպրոցն անբարեկարգ վիճակում է։ Այստեղ դպրոցի մի մասնաշենքից մյուսը տեղափոխվելն իսկական փորձություն է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Միջանցքը անմխիթար վիճակում է, տանիքն էլ՝ կիսաքանդ։ Մի քանի մասնաշենք ունի դպրոցը։ 4 մասնաշենքերն իրար կապող միջանցքի տանիքը բաց է՝ ծածկ չկա, ձմռանը ձյունն է լցվում, աշնանն՝ անձրևը։ Ուսուցիչները և երեխաները մի մասնաշենքից մյուսն անցնելիս անձրևի տակ են մնում։
Դասասենյակներ չլինելու պատճառով չկան լաբորատորիաներ, միջոցառումների և սպորտ դահլիճ։ Արհեստանոցը, գրադարանը, ճաշարանը գործում էր վագոն տնակում, այսօր այդ հարցն արդեն անցյալում է։
«Համարյա 2 միլիոնի գույք ենք բերել հասարակական կազմակերպությունների միջոցով։ Սպասք ենք բերել, ճաշարանը հիմա ստանդարտներին համապատասխան է, ջուր ենք քաշել, լվացարաններ ենք տեղադրել»,- հայտնեց տնօրենը։
Արվածի կողքին նաև կիսատ մնացած գործեր ունեն։ Ջեռուցման համակարգ չի գործում։ Դասասենյակները փայտով են տաքացնում։ Լեջանում գազ չկա, ստիպված են այս տարբերակով ջեռուցման հարցը լուծել։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում