Անդրադառնալով մսամթերքի թանկացումներին՝ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասել է. «Միս արտադրողը երջանիկ է էսօր, որովհետեւ մսի գինը թանկացել է… հիմա ի՞նչ եք առաջարկում, չթողնեիք, որ լավ ապրի գյուղացին»։
«ՉԻ» – Հետաքրքիր է՝ որտե՞ղ է Իգնատի Առաքելյանը երջանիկ գյուղացի տեսել։ Գուցե անձա՞մբ է շրջել գյուղերով ու տեսել, թե ինչպես են երջանիկ գյուղացիներն ուրախությունից գլուխկոնծի տալիս ու միմյանց շնորհավորում մսի թանկացման առթիվ։
Թե՞ նախարարին թվում է՝ լիակատար երջանկության զգացումն է գյուղացիներին ստիպում մորթել վերջին կովը, եւ ոչ թե անասնակերի բացակայությունը։
Կամ գուցե անասնակերի աննախադեպ թանկացումն էլ իր հերթի՞ն է երջանկացրել գյուղացիներին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում