Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, թե կարագը Հայաստանում թանկացել է, որովհետեւ մի շարք միջազգային կազմակերպություններ ուսումնասիրել եւ պարզել են, որ կարագն ավելի օգտակար է, քան ձեթը, եւ ամբողջ աշխարհում մարդիկ սկսել են ավելի շատ կարագ օգտագործել։
«ՉԻ» – Արթուր Ջավադյանի տրամաբանությամբ՝ եթե ձեթն ավելի վնասակար է (այդ նույն ուսումնասիրությունների համաձայն՝ իբր նույնիսկ քաղցկեղածին հատկություններ ունի), կարագի թանկացմանը զուգահեռ ձեթն էլ պիտի էժանանար։ Բայց նման երեւույթ Հայաստանում չի նկատվում։ Շաքարավազը նույնպես չի էժանանում, թեեւ այդ ապրանքատեսակը հաճախ անվանում են «քաղցր մահ»։
Բայց ամենաուշագրավն այն է, որ Հայաստանում արտառոց բան է տեղի ունենում. ծխախոտը թանկանում՝ է, որովհետեւ վնասակար է, կարագը թանկանում է, որովհետեւ օգտակար է…
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում