Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Միքայել Մելքումյանը հակադարձեց ադրբեջանցի պատվիրակներին

Հունվար 26,2018 11:06

Ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևայի զեկույցից հետո տեղի ունեցած մտքերի փոխանակության ընթացքում ադրբեջանցի պատվիրակներ Վուսալ և Ռաֆայել Հուսեյնովների, Գաֆարովայի ելույթների, որոնք Հայաստանին մեղադրեցին Խոջալուի ցեղասպանության և օկուպացիայի մեջ, Միքայել Մելքումյանը հակադարձեց:

«Իսկապես, զինված հակամարտությունների գոտիներում ցանկացած մարդու կյանք թանկ է, սակայն առավել քան մեծ օգնության և աջակցության կարիք ունեն երեխաները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով կորցնում են ծնողներին, դառնում են հաշմանդամ կամ որբ: Միաժամանակ, նրանք ենթարկվում են լրջագույն հոգեբանական սթրեսի՝ մնում են անօթևան:

Ուստի՝ միշտ էլ գերարդիական է մնում բոլոր տիպի կոնֆլիկտների խաղաղ կարգավորման պահանջը:

Ինչպես ասում են՝ այլընտրանք չկա: Վերջին տարիներին այդ խնդիրները առավել ընդգծված ի հայտ եկան Սիրիայում: Հայաստանի Հանրապետությունը ընդունել է և աշխատատեղով ապահովել շուրջ 21 հազար փախստականների:

Չի կարելի չնշել նաև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով անօթևան մնացած կամ ծնողին կորցրած Արցախի Հանրապետության, մի շարք գյուղական բնակավայրերի՝ Թալիշի, Մատաղիսի և այլ գյուղերի երեխաների՝ Մարտունու շրջանում զոհված  12-ամյա Վաղարշակ Գրիգորյանի մասին, քանի որ ռումբը պայթել էր հենց դպրոցի բակում:

Մի՞թե կարելի է մոռանալ դա, և թե ինչպես են ծնողները տանում երեխայի կորուստը, որն անդառնալի է:

Մարդկանց կյանքը չպետք է քաղաքական և պետական գործիչների համար դառնա սպորտային ֆիգուրներով խաղ՝ խաղաղ բնակիչների համար:

Նրանք պետք է պատասխան տան իրենց արարքների համար: Եվ եթե խաղաղ կարգավորման տրամաբանությունն է աշխատում, ապա Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի շփման գծի երկայնքով, պետք է գործի հրադադարի խախտումները արձանագրող տեխնիկական միջոցների համակարգը: Եվ եթե Ադրբեջանը չի համաձայնվում դրա հետ, ապա նրան պետք է ստիպել, որ համաձայնվի: Կարծում եմ, որ չհամաձայնվելու տարբերակ չկա, այլապես Ալիևը իր վրա է վերցնում տարածաշրջանում մարդկային զոհերի փաստի ամբողջ՝այդ թվում քաղաքական, իրավական և քրեական պատասխանատվությունը:

Հարգելի գործընկերներ,

Մեր՝ ձեզ հետ միասին գործը ոչ միայն գնահատականներ տալն է, այլև իրական սանկցիաների կիրառումը մեղավորի և մեղավորների նկատմամբ, որովհետև բոլոր տիպի ժամկետներն արդեն սպառվել են:

Մարդը, առավել ևս պետության ղեկավարը ուժեղ է, երբ ընդունում է իր սխալները և չի թողնում, որ պատմությունը, միջազգային կառույցները կամ հարևան պետություններն ուղղեն իր սխալները: Այդ դեպքում ինքը վերջնականապես հեղինակազրկվում և քաղաքական դիակի է վերածվում սեփական ժողովրդի առջև:

Ուրեմն, Իլհամ Ալիև, այժմ քո սխալներն ուղղելու պատմական շանս ունես: Հո դու լավ գիտես, որ պարտավոր ես հաշվի նստելու իրական փաստերի և պատմական ճշմարտության հետ»:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031