Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հարցում կարևոր է ոչ թե բանակցությունների ակտիվությունը, այլ դրանց արդյունավետությունը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Պետք է բարձրացնել ոչ թե ակտիվությունը, այլ պետք է բարձրացնել արդյունավետությունը: Կարծում եմ՝ հենց դրանով էլ բոլորը զբաղվում են»,- հայտարարել է Զախարովան՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր ընթացիկ տարում պահպանել և բարձրացնել իր ակտիվությունը ԼՂ կարգավորման հարցում:
Ինչ վերաբերում է շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգային առաքելության ակտիվությանը և խաղաղության գործընթացում կոնկրետ տեղաշարժերի վերաբերյալ հարցին՝ Զախարովան ասել է. «Ես կճշտեմ մեր փորձագետներից»:
https://www.youtube.com/watch?v=9MAUcFl8nCA
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ