Ցանկացած երեւույթի հանդեպ մոտեցումը կարող է լինել երկու տեսակի. 1/ քաղաքական, 2/ մարդկային: Ենթադրենք, ինչ-որ մի պաշտոնյա կամ ինչ-որ մի մեծահարուստ վթարի է ենթարկվել: Եթե ձեզ համար առաջնայինը քաղաքականն է, դուք բարձրաձայն կամ հոգու խորքում կչարախնդաք՝ «հասնում է քեզ, թալանչի, ժողովրդի կեղեքիչ»: Եթե առաջնայինը մարդկայինն է, ապա կմտածեք կամ կասեք՝ «մարդ է, փորձանքի մեջ է ընկել, պետք է նրան կարեկցել»:
Առաջին մոտեցումը ես համարում եմ արտառոց, անառողջ, որովհետեւ «պայքարող տեսակ» չեմ, «դասակարգային թշնամիներ» չունեմ, ազգի կործանման կամ փրկության մասին չեմ մտածում, ուզում եմ, որ բոլորն առողջ ու երջանիկ լինեն՝ անկախ նյութական հնարավորություններից, սոցիալական դիրքից կամ քաղաքական հայացքներից:
Երբ մեր հայտնի քաղաքական գործիչներից մեկի՝ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր տեղի ունեցել, նրա քաղաքական հակառակորդները սկսեցին ասել, որ դա ինքն է իր դեմ մահափորձ կազմակերպել: Իսկ հետո, երբ պետությունը նրան ուղարկեց բուժվելու, դժգոհեցին, թե ինչի վրա են ծախսվում պետության փողերը: Երկու դեպքում էլ մոտեցումը մարդկային չէր, քաղաքական էր` երբ խոսքը մարդու առողջության մասին է, նման խոսակցություններն ինձ անպատեհ են թվում:
Քաղաքականությունը երբեմն մարդկանց հոգիների ստվերային, ոչ լուսավոր կողմերն է բացահայտում: Երբ հայտարարվել էր դրամահավաք՝ վիրավոր զինվորի բուժումը կազմակերպելու համար (եւ բացատրվեց, թե ինչու հնարավոր չէ դա անել պետական գումարներով), մարդիկ բուռն քաղաքական գործունեություն ծավալեցին, որովհետեւ դրամահավաքի կոչն արել էր պաշտպանության նախարարը: Բայց դարձյալ՝ երբ խոսքը մարդու, երիտասարդի, զինվորի առողջության մասին է, մնացած բոլոր հանգամանքներն ինձ համար երկրորդական են: Փողը հավաքվեց, տղան գնալու է բուժման՝ մնացածը երկրորդական է: Իսկ պաշտպանության նախարարին քննադատելու հազար ու մի այլ առիթ կա:
Ինձ բացարձակապես դուր չի գալիս այն, ինչ 2016 թվականի ամռանն արել են ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած մարդիկ: Արդեն բազմիցս գրել եմ նման գործողությունների եւ դրանց փառաբանման հասարակական վտանգավորության մասին: Բայց այս պահին ամբաստանյալների աթոռներին հայտնված մեր քաղաքացիներն ինձ համար առաջին հերթին նեղության մեջ հայտնված մարդիկ են, եւ վերաբերմունքը նրանց կյանքի եւ առողջության հանդեպ պետք է լինի մարդկային: Ցավոք, պետական մարմինների վերաբերմունքը նրանց նկատմամբ հաճախ մարդկային չէ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այդ հազար դրամով համահայկական միաձայնության ու միագործողության(©) պետք է գան բոլոր հայերը աշխարհով մեկ ու վճարեն ոչ պակաս ոչ ավել հազար դրամին համարժեք գումար` սա նվիրաբերություն չի, այլ հայ մնալու ու զգալու հոգու պահանջ ու անպայման անանուն պետք է այդ գումարները փոխանցվեն, իսկ եթե ավել վճարեն, ավելցուկը թող մեկ այլ նպատակի գնա, վերջապես մեր պետական գործիչների մեջ կգտնվի՞ գոնե մեկը, որը նման առաջարկություն կանի:
Հայ հողի վրայ հայ ընտանիքի հայրերու սպանութիւնը պատճառած մեղադրեալների բանտային պայմաններու նիւթով, նկատի պէտք է առնուի նաեւ իրենց այժմու վարքագիծը:
Գոնէ զոհուածների նկատմամբ՝ նշոյլ մը իսկ գոնէ հետադարձ գութ, խղճահարութիւն չի արտայայտում, իրենցմէ ոչ մէկը. ընդհակառակն, անվերջ ու միայն հրճուանք եւ հպարտութիւն կ’արտայայտեն, իրենց գործած արարքին համար, որու ընթացքին մարդիկ սպանուեցան: Եւ այդ ամէնը լսում ու տեսնում են սպանուածների սգաւոր մայրերը, քոյր ու եղբայրները, այրիները, որբերը…
Բանտի մէջ իրենց կրած նեղութիւնները իրենք իրենց գլխին են բերում – բառացի եւ փոխաբերական իմաստներով – : Այդ ալ իրենց քաւութեան մաս թող կազմէ:
Զուտ մարդկային – նոյնիսկ հոգեւորական – տեսանկիւնից եմ արտայայտում այս կարծիքը: Մարդայնօրէն մտածելով զոհուածների եւ անոնց ընտանիքների մասին, խորապէս զգալով անոնց ցաւը…
Ի դէպ, հարիւրաւոր յօդուածի դիմաց որ գրւում են դատարանում մեղադրեալների հերոսական սխրանքների մասին, Մամուլի մէջ մէկ տող չենք տեսնում զոհուածների ընտանիքների մասին… Թերեւս օգտակար կը լինի անոնց ձայնն ալ լսելի դարձնել, որպէսզի այդ մարդասպան ոհմակին մոլորած երկրպագուները թերեւս մի քիչ սթափվին: Մարդկային դառնան:
բացառիկ առողջ մտածելակերպ ունեք, Հ.Շ
Ինձ բացարձակապես դուր չի գալիս այն, ինչ 2016 թվականի ամռանն արել են ոստիկանական գնդի վրա զինված հարձակում գործած մարդիկ:
Սա Ի՞նչ է խղճի տառապանք թէ դավադրությունը ծածկելու և հանցագործներին փրկելու մի թույլ փորձ
Ահա դավադրության ձեր ՛՛կտակ՜՜ը
Jun 30, 2015 5:15pm
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Մ Ե Ր Ի Կ Ա Յ Ի Ց !!!!!!!!!!!!!!!! ??????!!!!!!!!!!!!!!
1.
Delea Organizacion says:
Հունիս 30, 2015 at 22:35
ՆՈՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
Հռչակագրում բերվել են հետևյալ փաստարկները հօգուտ կառավարման ձևի փոփոխման.
– ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են բնածին և անօտարելի իրավունքներով, որոնց շարքն է դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը,
– այդ իրավունքների պահպանության համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք օժտված են արդարացի իշխանությամբ,
– եթե կառավարական իշխանության որևէ կազմակերպություն խախտում է այդ սկզբունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի «փոխելու կամ վերացնելու» այդպիսի կառավարումը և սահմանելու այդպիսի սկզբունքների և կառավարման այդպիսի ձևի վրա հիմնված կառավարություն, որոնք, ժողովրդի կարծիքով, կարող են լավագույնս ապահովել անվտանգությունն ու բարօրությունը:
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
ORGANIZACION DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»
Պատասխանել
2.
Delea Organizacion says:
Հունիս 30, 2015 at 22:41
Հայ ժողովրդի «Բաց նամակը»
Հայ ժողովրդի դեմ կատարված թալանի վերաբերյալ, ուստի յուրաքանչյուր գիտակից հայ կրելով վնասի իր բաժինը, ունի նաև իրավունք պահանջատիրության, բողոքի, քննադատության, և նաև հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին մասնակցելու պարտականություն:Մի նամակ էլ ուղղենք Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, պահանջելով, որպեսզի վերջ տրվի մարդու իրավունքների ոտնահարումը երկրում, որ հայը ազատ ապրի իր հայրենիքում և օր առաջ ազատ արձակվեն քաղբանտարկյալները, որպեսզի Հայաստանն էլ բաց ճակատով կանգնի մյուս պետությունների կողքին:Հաշվի առնելով ՀՀ վիճակի վատացման եվ ժողովրդի արդար բողոքի ցույցերը ամբողջ Հ.Հանրապեությունում, Սերժ Սարգսյանը կամավոր,առանց որեվե բացատրության, տա իր հրաժարականը:
Սերժ Սարգսյանի ռեժիմը Հայաստանում հենված էր Արցախի իշխանությունների աջակցության եւ անձամբ իր նկատմամբ Արցախի պատրազմի գեներալների վրա :
Զենքի սպառնալիքի տակ ժողովրդին զրկելով իր սահանադրական իրավունքներից: ժողովուրդը գտնում է որ Սերժ Սարգսյանը կորցրել է իր վստահությունը Հայ ժողովրդի նկատմամբ:
Առաջին հենարանը նա կորցրեց հոկտեմբերի 10-ին, երբ Մինսկում ստորագրեց Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը։
Երկրորդը Հայ ժողովրդի դեմ կազկերպված, կատարված թալանի վերաբերյալ :
Երրորդը՝ նախորոք կանխել, հոկտեմբերի 15-ին երբ կհաստատվի Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը։
Նման քաղաքական պայմաններում ժողովուրդը չի տեսնում որեւէ խոչընդոտ հեռացնել Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնից։
Դրա համար անհրաժեշտ են հետեւյալ քայլերը․
1. Հուլիսի 4-ին Բաղրամյան պողոտայում հայտարարված ժողովրդական շարժման անունից Սերժ Սարգսյանին ներկայացնել վերջնագիր՝ մինչեւ ամսի 1Օ-ը նախագահի պաշտոնից հրաժարական տալու պահանջով։ Այդ վերջնագիրը բնականաբար ունի հիմնավորում, որի համար, որպես ուղեցույց, օգտագործում ենք ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը։ Դրա հետ մեկտեղ պետք է հրապարակվի իշխանափոխության գործընթացի փուլ առ փուլ քայլերի ծրագիրը։
2. Վերջնագրի տեքստը, որպես հայտարարություն, պետք է հեռարձակել բոլոր հասանելի ԶԼՄ-ներով՝ օրական մի քանի անգամ, ներառյալ ամսի 1Օ-ը։ Հայտարարությունը պետք է զուգորդել քաղաքացիներին նախազգուշացումով, որ Հուլիսի 1Օ-ին փակ են լինելու Երեւան քաղաքի գլխավոր մուտքերը եւ պետական իշխանության շենքերի հարակից փողոցները։
3. Հուլիսի 4-ի առավոտյան պետք է գումարել հավաքներ Արագածոտնի,Արարատի,Արմավիրի,Գեղարքունիքի,Լոռու,Կոտայքի, Շիրակի,Սյունիքի,Վայոց Ձորի,Տավուշի մարզերում ստեղծել նոր մարզերի կանոնադրութուն իր անկախ գործնեության վերաբերյալ եւ կազմակերպել երթեր այդ քաղաքներից դեպի Երեւան։ Այդ երթերի շարասյուններում, բացի մարդկանց տեղափոխող մեքենաներից, պետք է ներգրավված լինեն նաեւ տրակտորներ եւ բեռնատար մեքենաներ։ Շարասյունների ընթացքը, պետք է կազմակերպված լինի այնպես, որ նրանք միաժամանակ մոտենան Երեւանին բոլոր ուղղություններով եւ արգելափակեն քաղաքի բոլոր մուտքերը։
4. Երեւան քաղաքում կազմակերպել հանրահավաք եւ 1 երթ նոր մարզերի ստեղծման վերաբերյալ եվ Հայաստանի Միացիալ Մարզերի « ՀՄՄ» հռչակումը:
Առաջին հանրահավաքը անել Ազատության հրապարակում՝ ժողովրդի ղեկավարությամբ: Երթը մատենադարանից մինչեւ Ծիծեռնակաբերդ:
5. Ժողովուրդը անձամբ պետք է իր վրա վերցնի պետական իշխանության շենքերի արգելափակումը ապահովող խմբերի համակարգումը։ Պետք է արգելափակվեն ՀՀ կառավարության շենքերը, ՀՀ Ազգային ժողովը, Սերժ Սարգսյանի նստավայրը եւ պետական ամառանոցը։
6. Հուլիսի 4-ի առավոտյան ԶԼՄ-ներով պետք է արվի հայտարարություն, որ ժողովուրդը ձեւավորել են ժամանակավոր կառավարություն։ Ոստիկանությանը պետք է հրահանգվի հաստատել իր ենթակայությունը այդ ժամանակավոր կառավարությանը։ Պետք է հրապարակվի նաեւ ժամանակավոր կառավարության որոշումը՝ կալանքի տակ վերցնել Սերժ Սարգսյանին եւ յուրաքանչյուրին, ով փորձ կանի խոչընդոտել այդ գործողություններին։
7. Ժողովուրդը անձամբ պետք է ղեկավարի քաղաքացիների այն խումբը, որը կալանքի տակ կվերցնի Սերժ Սարգսյանին։
Սույնով հայտնում եմ նաեւ ՀՊԿ-ի պատրաստակամությունը՝ նշված ծրագրի իրականացման դեպքում տրամադրել հեռուստացույցի հաղորդումներ, «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերը ինֆորմացիոն աջակցություն իրականացնելու համար։
Պատասխանել
Վերջերս շատ շեշտուած խմբագրականներ կը ստորագրէք որ եկեղեցական քարոզիչի /ըսենք կաթողիկոսական / շեշտաւորում կայ -որ կը նշանակէ ահագին բան ըսել բան մը չըսելու համար;
scholastique փիլիսոփայութեան մէջ կը կոչուի նաեւ Logica Maior – Ձեւաւորուած հեթանոս մեծն Արիստոտէլէն և զարգացուած ՍՙԹոմաս Ագուինացիի դպրոցէն միջին դարուն;
Կնճռոտ հարցերէն փախուստ տալու նուրբ ձեւ մըն է -անձնական կարծիք չկայ-բոլորը թէական են,մինչ դուք ձեր ունեցած քաղաքական և ընդհանուր զարգացումով կրնայիք ուղղութիւն մը առաջարկել ընթերցողներուն ; որ ուշադրութեամբ կը հետեւին ձեր ամէն մէկ արտայայտութեան ;նոյնը կ՛ընեն պատգամաւորներու մեծամասնութիւնը ըստ պարագաներուն ոչ ԱՅՈ է և ոչ ալ ՈՉ-մշուշոտ մի բան որ աթոռ չի կորսնցնեն այս փոփոխութեան ընթացքի օրերուն ; Յաջողութիւն ;