«Ազատ Հայք» կուսակցության պաշտոնաթերթ «Զինակից» անունով ամսաթերթը լույս էր տեսնում 2000 թվականից: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հաճախ թերթը լոււյս չէր տեսնում: Իսկ երբեմն էլ թերթն առանձին շրջաբերականների տեսքով անվճար բաժանվում էր քաղաքացիներին:
«Առավոտին» նրա հիմնադրման ակունքներում կանգնած պատմաբան Ռուբեն Մնացականյանը երեկ տեղեկացրեց, որ այս տարվա հունվարյան համարը պատրաստ է: Անդրանիկ համարի նախաբան ընտրված է Խորենացու «Ողբից» մի հատված՝ 1600 տարի առաջ հայաստանյան իրականության ներկայացմամբ:
Իսկ խմբագրականում «Ազատ Հայքը» անդրադարձել է ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի եւ կառավարության ընտրության խնդիրներին: Խմբագրականն ավելի շուտ հիշեցնում է կոչ, եւ կուսակցությունը կոչ է անում «Սասնա ծռերի» անդամներին ճանաչել վարչապետ, փոխվարչապետ եւ նախարարներ, հետամուտ լինել նրանց կալանավայրերից դուրս բերելուն:
Իսկ թե ում են առաջարկում, ներկայացված է առանձին ցուցակների տեսքով:
Սեփ. լր.
«Առավոտ»
25.01.2018