Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկահայ բարերարը ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է 10 մլն դոլարի սարքավորումներ, գույք

Հունվար 25,2018 20:45

Հունվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազա, ծանոթացել ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությանը ամերիկահայ բարերար Մայք Սարիանի նվիրաբերած սարքավորումներին ու պարագաներին:

Նվիրատվությունը, որը ներառում է շուրջ 100 անվանում բժշկական սարքավորումներ և գույք, փոխանցվել է «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի միջոցով:

Ամերիկահայ բարերարը զինված ուժերի ռազմաբժշկական ծառայությանը նվիրաբերել է մեծաքանակ բժշկական սարքավորումներ և գույք, խնամքի պարագաներ, բժշկական ծախսվող նյութեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 10 մլն դոլար:

Նվիրաբերված բժշկական սարքավորումներն են` շարժական ռենտգեն ապարատներ, անզգայացման և արհեստական շնչառության ապարատներ, ուլտրաձայնային հետազոտման սարքեր, լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներ, հիվանդների խնամքի մոնիտորինգի և ավտոմատ ներարկման համակարգեր և այլն: ՀՀ ՊՆ դեղորայքի և բժշկական գույքի կենտրոնական բազայում պահեստավորված սարքավորումները և գույքը, խնամքի պարագաներն ու ծախսվող նյութեր, ըստ կարիքների, բաշխվելու են զինվորական հոսպիտալներին:

Կարևորելով սահմանամերձ համայնքների առողջապահական համակարգի արդյունավետ գործունեություն` սարքավորումների որոշ մասը կհատկացվի սահմանամերձ համայնքների առողջապահական հաստատություններին:

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031