Լրահոս
Օրվա լրահոսը

Լատվիայում ՀՀ դեսպանն ու Լատվիայի ԱԳՆ պետական քարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգային հարցեր

Հունվար 25,2018 20:35

Հունվարի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ինչպես երկկողմ օրակարգային, այնպես էլ՝ միջազգային հարթակում համագործակցությանն առնչվող հարցեր։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով աջակցել Լատվիայի խորհրդարանում այն վավերացնելու ուղղությամբ իրականացվելիք ընթացակարգային գործընթացին։

Առանձնահատուկ կարևորելով ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ Լատվիան ամենաբարձր մակարդակով կմասնակցի գագաթաժողովին:

Դեսպանը ներկայացրեց մինչ օրս Լատվիայում դեսպանության կազմակերպած մշակութային միջոցառումները, խոսեց 2018թ. ծրագրերի մասին: Երկուստեք անդրադարձ եղավ հայ-լատվիական տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությանը, որի համատեքստում դեսպան Մկրտչյանը նշեց, որ հայկական կապիտալի աննախադեպ ներդրման շնորհիվ հնարավոր դարձավ Ռիգայի Կեմպինսկի հյուրանոցի վերանորոգումն ու վերաբացումը:

Դեսպան Մկրտչյանը պետքարտուղար Պիլդեգովիչին ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031