Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի համաձայնագրի գլխավոր շահառուն Հայաստանն է. «Կոմերսանտ»

Հունվար 25,2018 19:35

Հաջորդ շաբաթ Պրահայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի՝ Ռուսաստանի հետ հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև: Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների մոնիթորինգի մասին 2011թ. կնքված պայմանագրի իրականացումը:

«Մենք մեծ հույսեր ենք կապում ռուս-վրացական մաքսային վարչարարության և առևտրի մոնիթորինգի մասին համաձայնագրի հետ և ակնկալում ենք, որ այն հզոր խթան կհանդիսանա տարածաշրջանում առևտրի համար»,- ասել է Կարասինը:

Լրագրողի այն նկատառմանը, որ այդ պայմանագրի գլխավոր շահառուն Հայաստա՞նն է, և Մոսկվան դա անում է ավելի շատ Երևանի համար, քան՝ իր, Կարասինը պատասխանել է. «Հայաստանի խնդրանքն իսկապես կա: Բայց տվյալ դեպքում խոսքը զուտ Ռուսաստանի ու Վրաստանի միջև երկկողմ համաձայնագրի մասին է»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031