Վերաքննիչ դատարանն արդարացրել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին «Այդքան էլ սպասելի չէր դատարանի նման որոշումը, ինչպես բոլորի, այնպես էլ իմ մոտ դատական համակարգի հանդեպ հավատը մարել էր, բայց, ըստ էության, սպասելի արդյունք էր, որովհետեւ մեր գնահատմամբ ձեռք բերված բոլոր ապացույցները վկայում էին այն մասին, որ իմ պաշտպանյալը այդ արարքը չէր կատարել»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը Անի Զախարյանին մեղավոր էր ճանաչել նախորդ տարվա հուլիսի 19-ին ոստիկանության մեքենայի ապակին կոտրելու հրահանգներ տալու համար առաջադրված մեղադրանքում:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: