Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության զարգացմանը:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի եւ եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ՝ հավելելով, որ դա հանդիսանում է մեր հանրապետության արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ