Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը

Հունվար 25,2018 19:03

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է ոստիկանության 2017 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության, իրականացված ծրագրերի, իրավաստեղծ աշխատանքների, 2018 թվականի համար նախանշված միջոցառումների, ինչպես նաև Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Ոստիկանության պետը զեկուցել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումները, հանցագործությունների բացահայտման վիճակը, հետաքննական աշխատանքները և ոստիկանությունում օրինականության պահպանման նկատմամբ ձեռնարկված քայլերը:

Հանրապետության Նախագահին ներկայացվել են նաև ոստիկանության կատարմամբ և համակատարմամբ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքները, զեկուցվել են ոստիկանության գործունեության ոլորտում 2015-2017 թվականների բարեփոխումների ծրագրի արդյունքները:

Անդրադառնալով իրավաստեղծ աշխատանքներին՝ ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանության կողմից մշակված իրավական ակտերի նախագծերից ընդունվել է 7 օրենք և 51 կառավարության որոշում:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է 2017 թվականի հոկտեմբերի 23-ինոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստին իր կողմից տրված հանձնարարականներից բխող՝ ոստիկանության առանձին ոլորտներում առկա բացթողումների շտկման և թերությունների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Մասնավորապես՝ հետախուզական գործունեության ոլորտում ուժեղացվել է քրեական հետապնդման մարմինների համագործակցությունը, ինչպես նաև գլխավոր դատախազության և քննչական կոմիտեի ղեկավարության հետ համատեղ մշակվել է հետախուզական գործերի վարման նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմ, ինչն ամրագրվել է ոստիկանության պետի հրամանով:

Ի կատարումն Հանրապետության Նախագահի մյուս հանձնարարականի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում անվտանգ միջավայր ձևավորելու նկատառումներով ոստիկանությունը նպատակաուղղվել է հանրային վայրերում առանձին հանդգնությամբ կատարված և հասարակական հնչեղություն ստացած ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը:

Վլադիմիր Գասպարյանը զեկուցել է, որ առավել ուշադրություն է դարձվում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանը, մասնավորապես՝ տեսանելի վայրերում օտարալեզու ցուցատախտակներով հրապարակված են արագ օգնության հեռախոսահամարները և ոստիկանության գործառույթների կարճ պարզաբանումներ:

Ոստիկանության պետի կողմից ներկայացվել են նաև 2016 թվականի նոյեմբերի 2-ինՆախագահի տված հանձնարարության հիման վրա ընդունված ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող միջոցառումների արդյունքները, ըստ որոնց, մշակվել և ներդրվել են ՃՈ վարչական տուգանքների մասին քաղաքացիներին պատշաճ ծանուցելու, սահմանային անցման կետերում օտարերկրյա հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոցների վարորդներին վարչական ակտերի մասին ծանուցելու համակարգեր:

Բացի այդ, վերացվել են վարչական տուգանքը վճարելու ժամկետները խախտելու դեպքում 25 կամ 50 տոկոսով ավելի տուգանքները և նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում վարչական պատասխանատվությունը: Ձեռնարկվել են միջոցառումներ խցանումները սահմանափակելու կամ վերացնելու, ինչպես նաև հետիոտների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի զեկույցը ներառել է նաև 2018 թվականի համար նախատեսված միջոցառումները, որոնք կապված են ոստիկանության կազմակերպաիրավական կարգավիճակի, կառուցվածքի օպտիմալացման, ոստիկանության մասին նոր օրենքի հայեցակարգի ընդունման և մի շարք այլ հիմնահարցերի հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Avag says:

    Աշխատում եք հիանալի:
    Այսպես էլ շարունակեք:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031