Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն քննարկում է ակցիզային հարկի՝ 2017 թվականի դրույքաչափերին վերադառնալու հարցը. Խոսրով Հարությունյան

Հունվար 25,2018 18:22

«Առանձին ապրանքների գների բարձրացումը փորձում են կապել հունվարից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքով նախատեսված դրույքաչափերի բարձրացմամբ, դա իրականությանը չի համապատասխանում: Մենք կարագի, սննդամթերքի գների բարձրացում ունեինք մինչ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:

Նա անդրադարձավ գնաճի վերաբերյալ երկու հիմնական հարցադրման՝ ակցիզային դրույքաչափերի բարձրացումը եւ եկամտային հարկի դրույքաչափերի բարձրացումը վերացնել, վերադառնալ 2017 թվականի չափերին ու ասաց. «2017 թվականի գործող եկամտային հարկով մինչեւ 280.000 դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկն ավելի բարձր է, քան նոր սահմանված կարգով: Այսինքն, ինքնին հարցադրումն անտեղի է»:
Ըստ նրա՝ հիմա քննարկում են, թե մինչեւ 280.000 դրամ աշխատավարձը բավարա՞ր է ապրանքների գների բարձրացմանը դիմակայելու համար:

Պարոն Հարությունյանի խոսքով, ՀՀԿ-ն քննարկում է ակցիզային հարկի՝ 2017 թվականի դրույքաչափերին վերադառնալու հարցը, բայց. «Ինչու կառավարությունը գնաց առանձին ապրանքների ակցիզային դրույքաչափերի բարձրացման: Երբ քննարկվում էր նպաստել ձեռներեցներին, կառավարությունը պետք է գնար մի շարք զիջումների…ակցիզային հարկի բարձրացման նպատակը ոչ թե ցանկացած գնով բյուջե գումար բերելն է, այլ այն զիջումներն ու արտոնությունները, որ տալիս ենք տնտեսվարողներին, որ կարողանանհք տնտեսությունը զարգացնել այդ արտոնությունների համար անհրաժեշտ եկամուտ ապահովել ակցիզային հարկի ճանապարհով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031