Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կասկածո՞ւմ եք, որ լավ չեմ». կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորը վրդովվեց (Տեսանյութ)

Հունվար 25,2018 16:59

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստի ընդմիջմանը, ինչպես տեղեկացրել էինք, նրա համար շտապօգնություն կանչվեց:

Բուժզննությունից հետո շտապօգնության բժիշկ Տիգրան Խաչատրյանն արձանագրեց՝ Բարսեղյանի վիճակը բավարար է: «Նրա մոտ սուր սրտային խնդիր չի հայտնաբերվել, բայց հետազոտությունների անհրաժեշտություն կա: «Իշեմիայի» կասկածելի նշաններ կան: Սրտաբանի պարբերական հսկողություն եմ առաջարկում»,-դատավոր Վաչե Մարգարյանին ասաց բժիշկը: Նա, սակայն, չկարողացավ պատասխանել հարցին՝ Բարսեղյանն ի վիճակի՞ է շարունակել նիստի մասնակցել:

Դատավորն արձանագրեց, որ ըստ բժշկի՝ այս պահին նրա մոտ խնդիրներ չկան, մինչդեռ ինքը Իշխան Բարսեղյանն առարկեց՝ ասելով, որ վատ է զգում:

Նրան զայրացրեց դատավորի այն դիտարկումը, թե Բարսեղյանը մեկ տարուց ավելի՝ կալանքի տակ է, գործի քննությունը հետաձգելն էլ անընդունելի է:

«Շյոտչիկ ա հա՞ պտտվում…դուք չեք կալանքի տակ, այլ ես, ասում եմ՝ լավ չեմ…Կասկածո՞ւմ եք, որ լավ չեմ: Եթե չեք հավատում, ձեր խնդիրն է»,-բարձր ձայնով ասաց նախկին դատավորը:

Գործը քննող դատավոր Վաչե Մարգարյանն էլ ասաց, որ կասկածի հիմքեր դատարանը չունի:

Նիստը հետաձգվեց  մեկ շաբաթով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031