Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի ակտիվիստին դուրս են հրավիրել ԵԽԽՎ նիստերի դահլիճից

Հունվար 25,2018 16:52

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում հնչած ելույթի ընթացքում ադրբեջանցի ակտիվիստ Ահմեդ Շահիդովին ԵԽԽՎ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մնալ ԵԽԽՎ դահլիճում:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ անվտանգության աշխատակիցը, որն այդ պահին հսկողություն էր սահմանում ԵԽԽՎ նիստերի դահլիճի վերին հատվածում գտնվող տարածքում, պատմեց. «Խնդրեցի այդ անձին դուրս գալ դահլիճից, քանի որ նա ակնհայտ քարոզչություն էր անում՝ բարձրացրել էր ինչ-որ անձանց նկարներ»:

Հետաքրքրվեցինք՝ որևէ միջադեպ եղե՞լ է, անվտանգության աշխատակիցը պատասխանեց՝ այդ ամենը տևել է մեկ-երկու րոպե, որևէ մեկը ձայնը չի բարձրացրել, պարզապես իրենք տեսել են նկարները և մոտեցել այդ անձին ու դուրս հրավիրել:

Զրուցեցինք ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ: Հետաքրքրվեցինք՝ որևէ վեճ նկատե՞լ են, նրանք ասացին, որ նման բան չեն նկատել:

Մեր տեղեկություններով՝ Ահմեդ Շահիդովը ԵԽԽՎ նիստերի դահլիճի վերին հատվածում նստել էր՝ Արցախում ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի նկարները բարձրացրած:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031