Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Կառավարությունը ազատ մրցակցության բացակայությունը եւ կոռուպցիոն ռիսկերը պետք է բացառի»

Հունվար 25,2018 16:43

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ թե ԵՄ եւ ԵԱՏՄ ճամբարների հետ միաժամանակ համագործակցելու պայմաններում Հայաստանի զարգացմանը խանգարող պատճառների մասին:

«Հետաքրքիրն այն է, որ եւ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի շրջանակներում գործելու կտրվածքով ոչ արեւմտյան, ոչ արեւելյան կողմերը, իմ խորին համոզմամբ, մեր զարգացմանը ընդհանրապես չեն արգելակում: Մենք հակված ենք մեզ մոտ բացասական երեւույթները որակել որպես մեկի կամ մյուսի արդյունք: Հավատացնում եմ եւ բոլորը թող իմանան, որ այդպես չէ: Այն պոտենցիալ հնարավորությունները, որ ունի մեր երկիրը, իսկ դրանք մեծ չեն, բայց փոքր էլ չեն, արդյունավետ չեն օգտագործվում: Ամեն մի երկրի ներուժն ընդերքն է: Մենք այն օգտագործո՞ւմ ենք ինչպես պետք է: Օտարներն են գնահատել, որ հայ մարդն ունի պոտենցիալ մեծ հնարավորություն: Բայց մենք չենք կարողանում այդ հնարավորությունները ներդնել մեր երկրի զարգացման համար: Այսինքն, համակարգի ոչ արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ գոնե մեր ունեցած ռեսուրսները լավ չենք օգտագործում: Էլ չեմ խոսում ազատ մրցակցության բացակայության, կոռուպցիոն ռիսկերի ահավորության, բազում այլ սուբյեկտիվ հանգամանքների մասին, որոնք ըստ էության կառավարման համակարգը պարզապես պետք է բացառի, կամ առնվազն մեղմի», – ասաց պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031