Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը քննարկման առարկա կդարձնի

Հունվար 25,2018 15:26

Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ Արա Զոհրաբյանը, Կարեն Մեժլումյանը, Սեդրակ Ասատրյանը, Կարեն Սարդարյանը և Տիգրան Խուրշուդյանը հանդիպել են ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանին և քննարկել են  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման հետ կապված հարցերը:

Փաստաբանների պալատի խորհրդի անդամները հնչեցրել են իրենց փաստարկները և մտահոգությունները, մասնավորապես նշելով, որ՝

– որևէ փոփոխություն կատարելու դեպքում, պետք է լինի դրա անհրաժեշտությունը: Մինչդեռ փաստաբանի ոչ բարեխիղճ վարքագիծը տուգանքի միջոցով զսպելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ այսօր գործում է փաստաբանների պալատի միջոցով այդ հարցը լուծելու հնարավորությունը:

– Նախագծով չի սահմանվել երաշխիք փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու անթույլատրելիության վերաբերյալ, եթե փաստաբանը գործում է իր մասնագիտական չափանիշներին համապատասխան.

– Նախագծի համաձայն՝ դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում կայացման պահից, իսկ բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը.

– գործող ՀՀ դատական օրենսգրքում նախատեսված է դատական սանկցիայի կիրառում դատավորի օրինական կարգադրությունները չկատարելու համար, մինչդեռ նախագծում «օրինական» եզրույթը հանվել է: Սա լրացուցիչ խնդիր կարող է առաջացնել, եթե դատավորը որոշի, որ կարող է ցանկացած բնույթի կարգադրություն տալ փաստաբանին, իսկ դա չկատարելու դեպքում՝ սանկցիա կիրառել նրա նկատմամբ.

– դատարանի և փաստաբանի միջև փոխհարաբերություններում փաստաբանների պալատի մասնակցությունը երաշխիք է, որպեսզի ոչ բարեխիղճ դատավորը չկաշկանդի փաստաբանի մասնագիտական գործունեության ազատությունը և անկախությունը:

ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորելով փաստաբանության դերը արդարադատության իրականացման հարցում, հավաստիացրել է, որ փաստաբանների պալատի ներկայացուցիչների դիրքորոշումը կներկայացնի հանձնաժողովի մյուս անդամներին և քննարկման առարկա կդարձնի:

Փաստաբանների պալատի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031