Հունվարի 25-ին, ժամը 10:01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Nissan» մակնիշի 34 QL 656 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտի մեջ:
Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Ճանապարհին` Ռյա Թազա-Ալագյազ ավտոճանապարհի մոտ 1 կմ-ին փրկարարները նկատել են ձյան մեջ արգելափակված «ԳԱԶ 53» մակնիշի 34 ZZ 609 պետհամարանիշի (վարորդ՝ Թ. Թ.) բեռնատարը և դուրս բերել արգելափակումից:
***
Հունվարի 25-ին, ժամը 01:27-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի առաջին ոլորանին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 68 OU 639 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1977 թ. ծնած Ա. Դ.):
ՀՀ ԱԻՆ