Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեխառն գոտուց անցնում ենք ավելի ցամաքային կլիմայի». ԱԻՆ հիդրոմետ ծառայության Լոռու մարզային կառույցի համակարգող

Հունվար 25,2018 14:16

Նախորդ տարվա համեմատ այս տարի մեր երկրում ձմեռը բավականին մեղմ էր, ձյան տեսքով տեղումները՝ քիչ, ամառն էլ՝ ավելի շոգ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության Լոռու մարզային կառույցի համակարգող Վարդգես Եգանյանի խոսքով՝ Լոռու մարզում տեղումների քանակը տարվա կտրվածքով գրեթե չի փոփոխվել: Այնինչ փոփոխվել է տարվա ընթացքում տեղումների բաշխվածությունը. «Նախկինում ամենաշատ տեղումները լինում էին հունիս ամսին, որոշակի խոնավություն ապահովում էին վեգետացիոն շրջանին, եւ նպաստում էր, որ ամռանը երաշտ չլինի: Հիմա հունիսն իր տեղը զիջում է մայիսին, իսկ ամռանը տեղումներ կամ չեն լինում, կամ շատ քիչ են լինում, որոնք բերում են ավելի չորային կլիմայի: Դրան էլ ավելացրած այն, որ հիմա հաճախակի են դարձել չոր, տաք օդային հոսանքները, դա էլ նպաստում է գոլորշիացմանը եւ չորային երեւույթներն ավելի ակնառու են դառնում»:

Վարդգես Եգանյանի հավաստիացմամբ, վերջին 25 տարում օդի միջին ջերմաստիճանը Վանաձորում բարձրացել է 1.1 աստիճանով. «Բարեխառն գոտուց անցնում ենք ավելի ցամաքային կլիմայի: Այդ կլիման բնորոշ է ծովերից հեռու տարածքներին, որտեղ ամռանը տեղումները քիչ են, ավելի հաճախակի են գարնանն ու աշնանը, իսկ երաշտներն ավելի երկար են: Մեզ մոտ այդ ամենը չկար եւ հնարավոր էր անջրդի հողագործությամբ զբաղվել, իսկ որ գնում ենք ցամաքային կլիմայի, ավելի դժվար է դառնալու: Ավելի դժվարանալու է նաեւ անտառների ինքնավերականգնումը»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031