Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսական Forbes-ի «անշարժ գույքի արքաների» ցանկում տեղ է գտել 3 հայ գործարար

Հունվար 25,2018 14:02

Ռուսական Forbes պարբերականը հրապարակել է Ռուսաստանում անշարժ գույքի արքաների ցանկը՝ ցույց տալով՝ թե որքան են վաստակել գործարարները անշարժ գույքի վարձակալությունից: Վարկանիշային աղյուսակում տեղ է գտել երեք հայ գործարար, նրանցից ամենահաջողակը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ վարձակալությունից ստացված 650 մլն դոլար ցուցանիշով:

Հրապարակման մեջ նշվում է, որ «Տաշիրը» տարեկան բացում է ավելի քան 500 հազար քառ. մետր տարբեր նշանակության օբյեկտ: Նշվում է, որ բացի Take Away հանրախանութների ցանցից և Good’s House տնային պարագաների խանութից՝ «Տաշիրը» 2016թ. բացել է One Way կոշիկների ապրանքանիշը: Մոսկվայում և Երևանում բացվել է 6 մանրածախ խանութ:

Ռուբեն Վարդանյանին և Գագիկ Ադիբեկյանին պատկանող RD Group-ը զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի 28-րդ հորիզոնականը՝ 65 մլն դոլար ցուցանիշով:

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ներառվել է 30 գործարար: Ցանկը գլխավորել են «Կիևսկայա պլոշչադ»-ի սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը, որոնք մեկ տարում վարձակալության միջոցով վաստակել են ավելի քան 1.5 մլրդ դոլար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031