Aravot.am-ն այսօր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե գյուղատնտեսական ոլորտում ի՞նչ կարող ենք առաջարկել ներդրողներին: Պարոն Առաքելյանին հիշեցրինք Դավոսում վարչապետ Կարեն Կարապետյանի կոչը, որը հորդորում էր ներդրումներ անել Հայաստանում՝ այդ թվում եւ գյուղոլորտում:
Իգնատի Առաքելյանին հարցրինք նաեւ, թե ինչպես ենք ներդրողներին երաշխավորում ներդրումներ անել գյուղոլորտում, երբ գրեթե ամեն մարզում ոչ միջազգային չափանիշներով հանքարդյունաբերություն ենք իրականացնում՝ վնասներ հասցնելով շրջակա միջավայրին կամ հազարավոր ՀԷԿ-երի պատճառով համայնքներում ոռոգման խնդիր ունենք:
Պարոն Առաքելյանն ասաց, որ համամիտ չէ մեր դիտարկումներին: Նրա խոսքով, մենք ունենք մեծ հնարավորություն արտահանում կազմակերպելու համար թե՛ անասնապահության ոլորտում թե՛ պտուղ բանջարեղենի ոլորտում. «Ջերմոցային տնտեսությունները այսօր թույլ են տալիս ստանալ բարձրակարգ արտադրանք հատապտղային եւ բանջարեղենային, որը կարելի արտահանել մեր ավանդական շուկաները: Ինչ վերաբերում է անասնապահությանը, ապա մենք ունենք արոտավայրեր, հնարավորություն ընդլայնելու եւ ծավալները մեծացնելու եւ դա ցույց տվեց նախորդ տարին, երբ մենք հասկացանք, որ այն արտադրանքի գինը, որը մենք կարող ենք ձեւավորել Հայաստանում բավարարում է, որ արտահանվի, կա դրա պահանջարկը ե՛ւ խոշոր եղջերավոր կենդանիների համար ե՛ւ մանր եղջերավոր կենդանիների: Նաեւ մենք ունենք Հայաստանում խոզաբուծությունը զարգացնելու հնարավորություն, որը կրկին ինտենսիվ եւ փակ մսուրային արտադրություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ