Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Արմեն Սարգսյանի դեսպանության տարիներին երեւաց Հայաստանի հանդեպ Անգլիայի ջերմությունը» (Տեսանյութ)

Հունվար 25,2018 13:10

Բանաստեղծ, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը եւ քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը հունվարի 25-ին «Տեսակետ» ակումբում խոսեցին Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի՝ նախագահի թեկնածությունից եւ ակնկալիքներից:

«Չեմ կարծում, թե կգտնվեն մարդիկ, որոնք դեմ կլինեն Արմեն Սարգսյանի թեկնածությանը, որովհետեւ ինքը ընդունելի մարդ է բոլոր կողմերի համար, կուսակցական չէ, մարդը հսկայական աշխատանքային կենսագրություն ունի թիկունքին, աշխարհաճանաչողություն, իսկ մեր երկրի համար կարեւոր է, որ նախագահը աշխարհ ճանաչի»,-ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

«Երկրի նախագահը վեր է կուսակցություններից, այդ իսկ պատճառով ինքը չպետք է կուսակցական լինի, ինքը բոլոր կուսակցությունների նախագահն է…Մարդն (Արմեն Սարգսյանը-Գ.Հ) ամբողջ կյանքն աշխատել է իր բնագավառում, ոչ մի կուսակցության հետ կապ չի ունեցել»,-հավելեց Տեր -Գուլանյանը

Նաեւ կարծիք հայտնեց, որ նրա դեսպանության տարիներին Մեծ Բրիտանիան Հայաստանի հանդեպ մի փոքր ջերմացել է. «Եվրոպական մեծ տերությունները, բացի Անգլիայից, Ցեղասպանության խնդրի վերաբերյալ ասել են իրենց տեսակետը: Օրինակ, Իսպանիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, բայց դիրքորոշում է հայտնել: Եթե նկատել եք, հենց Արմեն Սարգսյանի դեսպանության տարիներին Անգլիայի ջերմությունը Հայաստանի հանդեպ երեւաց»:

Ֆերդինանտ Առաքելյանն ասաց, որ ընդհանրապես չի ճանաչում Արմեն Սարգսյանին, բայց իր համար հարգելի շատ մարդկանցից նրա մասին միայն լավն է լսել. «Որքան լսում եմ իմ մոտ ընկերներից, որոնք իր հետ շփվում են, օրինակ՝ դեմոկրատ Արամ Սարգսյանը, դեսպան Արման Նավասարդյանը, բոլորը բարձր են խոսում: Ես այն մարդկանցից չեմ, որ ուրիշի ասածով շարժվեմ… Այստեղ մի հարց կա, եթե երկրի նախագահը ընտրում է իրեն, ուրեմն ուզում է կապել մի եռանկյունի` այսօրվա վարչապետի եւ Արմեն Սարգսյանի միջոցով: Դա ինձ դուր է գալիս: Վերջին հաշվով ինտելիգենտ մարդ է: Ժողովուրդը մի փոքր մտահոգություն ունի, բայց Աստծո կամոք, այդ մտահոգությունն էլ կփարատվի…Ժողովուրդը շատ է տառապել եւ վերջապես պետք է վերջ դրվի դրան»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031