epension.am. Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը նախքան կենսաթոշակային տարիքին հասնելը կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ հետևյալ դեպքերում`
1.Մասնակիցը ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ:
2.Ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն, /ըստ ՀՀ կառավարության սահմանած հիվանդությունների ցանկի/:
3.ՀՀ-ում աշխատող օտարերկրացի է և վերադառնում է իր մշտական բնակության երկիր։
Մասնակցի գործողությունները
Նշված հիմքերի առկայության դեպքում մասնակիցը/լիազորված անձը`
1.Դիմում է ներկայացնում մասնակիցների ռեեստրը վարողին` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիա:
2.Դիմումին կից ներկայացնում է անհրաժեշտ հավաստող փաստաթղթերը` տրված պատասխանատու կառույցներից:
ՀՀ–ում աշխատող օտարերկրյա մասնակիցը դիմումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Մասնակիցների ռեեստրը վարողը`
Դիմումի հիման վրա մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա փայերը մարում է և համապատասխան միջոցները վճարում է նրան ամբողջությամբ` դիմումը և կից փաստաթղթերը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում`բացառությամբ օտարերկրյա մասնակցի:
Սահմանված ժամկետում միանվագ վճարը չկատարելու դեպքում մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին վճարում է տույժ` յուրաքանչյուր անցած օրվա համար չվճարված գումարի 0.01 տոկոսի չափով:
Օտարերկրյա մասնակցի կենսաթոշակային միջոցները փոխանցվում են համապատասխան պետությունում նրա անդամակցած կուտակային կենսաթոշակային ֆոնդին:
Եթե օտարերկրյա մասնակիցը այդ երկրում կուտակային համակարգի մասնակից չէ, ապա իր կուտակային կենսաթոշակը կստանա կենսաթոշակային տարիքում ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով և պայմաններով: