Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվար է պատկերացնել այդօրինակ անբարո, հակադաշնակցային վարքագիծ, որ կարող է ցուցաբերել որևէ պետության դաշնակից ու ռազմավարական բարեկամ այդ պետության հանդեպ. «Ժամանակ»

Հունվար 25,2018 12:07
tank

Հայաստանի հանրային շրջանակում մեծ աղմուկ է առաջացրել Ադրբեջանին ռուսական սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարումը, այս անգամ՝ ծանր զրահատեխնիկա, որը պաշտոնական Բաքուն կուղարկի ղարաբաղյան ուղղությամբ տեղակայված իր զորամիավորումների տրամադրության տակ, ինչպես հայտարարել է տեխնիկան ստանալուց հետո:

Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման մասին ասվել է բավականաչափ, և թվում է, որ այդ մասին խոսելն այլևս պարզապես ավելորդ է, ասելու այլ բան չկա: Դժվար է պատկերացնել այդօրինակ անբարո, հակադաշնակցային վարքագիծ, որ կարող է ցուցաբերել որևէ պետության դաշնակից ու ռազմավարական բարեկամ այդ պետության հանդեպ: Բայց Հայաստանի հանդեպ Ռուսաստանը ցուցաբերում է և անգամ ապրիլյան պատերազմից հետո, փաստորեն, չի դադարեցնում սպառազինության մատակարարումները պաշտոնական հայատյացության քաղաքականություն վարող Ադրբեջան:

Ինչ ասել այս կապակցությամբ, երբ իրավիճակն այնպիսին է, որ խոսքերն այլևս գրեթե ոչինչ չեն նշանակում: Մյուս կողմից, սակայն, չասելն անթույլատրելի է իհարկե, և՛ թե Հայաստանի հանրությունը, թե՛ պաշտոնական Երևանը պետք է շարունակաբար արտահայտեն իրենց դժգոհությունը: Ավելին՝ այստեղ, ըստ երևույթին, կա մի խնդիր՝ Ռուսաստանն իր ծոծրակին կարծես թե սկսել է չզգալ կամ էապես թույլ զգալ Հայաստանի հանրության այն սուր շունչը, որ կար ապրիլյան պատերազմից հետո՝ ի պատասխան Ռուսաստանի հակադաշնակցային վարքագծի, մեղմ ասած՝ հակադաշնակցային, եթե չասենք պարզապես հակահայկական և ադրբեջանամետ վարքագիծ:

Մուսա Միքայելյան

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031