Օրեր անց կնշենք մեր բանակի հիմնադրման հերթական տարեդարձը: Համապատասխան պաշտոնյաները կամփոփեն ձեռքբերումները, կխոսեն բացթողումներից, երգեր ու խոսքեր կձոնվեն մեր երեկվա ու այսօրվա զինվորներին ու հրամանատարներին:
«Մերոնք»-ի այս թողարկումը ներկայացնում ենք Եռաբլուրից, որտեղ հանգչող տղերքի արյամբ, արժանապատվությամբ և անսահման նվիրումով ծնունդ առավ մեր բանակը: Նրանց պատմությունները օրինակ են՝ ճիշտ ապրելու, եղածը գնահատելու և հաջորդ սերունդներին փոխանցելու ճանապարհին:
Այսուհետ, մեր ազատամարտի մասնակիցների միջոցով, պարբերաբար կփորձենք ներկայացնել պատմություններ, դրվագներ, որոնցից շատերը մինչ օրս չեն ներկայացվել հանրությանը, սակայն հենց այդ, գուցե առաջին հայացքից փոքրիկ, անկարևոր թվացող դիպվածների, համարձակ որոշումների և երազանքների շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել պետության, պետականության ու մեր բանակի մասին:
Ազատամարտիկ, «Արաբկիր» ջոկատի հրամանատար, ԱԱԾ հակահետախուզության վարչության նախկին պետի տեղակալ Հովհաննես Հարությունյանը պատմեց, թե ինչպես էին 92 թվականին ռուսները գողացել մեր ռազմական ուղղաթիռները և թե ինչպես իրենք վերադարձրին դրանք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ