Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը ներկայացված է հունվարի 28-ին Նյու Յորքում կայանալիք «Գրեմմիի» 60 -րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը՝ «լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «լավագույն դասական ստեղծագործություն» անվանակարգերում:
Տիգրան Մանսուրյանի օգնականը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մաեստրոն մրցանակաբաշխությանը չի գնալու եւ չցանկացավ այլ մեկնաբանություն տալ սրա հետ կապված:
Նա նշեց, որ այս օրերին Մանսուրյանը լարված աշխատում է երեք ստեղծագործության վրա, որոնք պետք է արագ ավարտին հասցնի:
Տիգրան Մանսուրյանի «Գրեմմի» մրցանակաբաշխությանը ներկայացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված «Ռեքվիեմ» ստեղծագործությունը հունվարի 18-ին Դասական երաժշտության միջազգային մրցույթում «ժամանակակից երաժշտություն» անվանակարգում արժանացել է գլխավոր մրցանակին:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում