Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը որոշման նախագիծ ներկայացրեց, որով առաջարկում էր լուծարել Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղի հիմնական դպրոցը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որն այսօր վարում էր կառավարության նիստը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Դավոսում գտնվելու պատճառով, պարոն Լոքյանի նախագծին հավանություն տվեց: Կառավարության մյուս անդամները նույնպես դեմ չէին, որ Մեծաձորի դպրոցը լուծարվի: Ըստ պարոն Լոքյանի, դպրոցն ունի ընդամենը երկու աշակերտ իսկ այդքան թվով աշակերտով հնարավոր չէ ուսումնական պրոցես կազմկակերպել: Մեծաձորի այդ երկու աշակերտները ստիպված կլինեն հաճախել հարեւան Վերին Բազմաբերդ գյուղի դպրոցը, որն, ըստ Դավիթ Լոքյանի, ունի նորմալ ուսումնական կազմ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ