2018 թ.-ի հունվարի 19-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից։ Սևանա լճի մակարդակը 2017 թ.-ի իր ամենաբարձր նիշից՝ 1900,91 սմ-ից, մինչ օրս իջել է 49 սմ-ով։
Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց լճին վտանգ կսպառնա. ահազանգում են մասնագետները։
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «Փաստ»-ի հետ զրույցում ասաց, որ լճի մակարդակի նվազման միտումը շարունակելու դեպքում խնդիրներ կառաջանան։
«Եթե միտումը շարունակվի և՛ ջրի որակը կվատանա, և՛ կենսաբազմազանության վրա կազդի։ Ձկան պաշարների նվազեցում ևս տեղի կունենա։ Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել։ Անգամ սանտիմետրերով իջեցումը չպետք է դառնա նորմա, դա պետք է լինի արտառոց դեպքերի համար։ Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա»,- ասաց նա։
Այս տարի տեղումները չափազանց քիչ են։ Եթե տեղումնառատ տարիներին Սևանի ջրից լրացուցիչ ջրառ են կատարել, մասնագետները մտավախում են, որ հիմա էլ նույնը կկատարեն, իսկ դա նշանակում է մակարդակի նոր իջեցում։
Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում