Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Եթե որեւէ մեկը համարում է դա նվեր, թող վաղը գա, տա այդ մեկ միլիոնը, եւ ես հաճույքով կզիջեմ մշակույթի տունը նրան». «Ժողովուրդ»

Հունվար 25,2018 11:28

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի ժողովրդական արտիստ, հաղորդավար, պրոդյուսեր Հրանտ Թոխատյանի հետ։

– «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը տարածել էր հաղորդագրություն, որում նշում էր, թե Դուք ցանկանում եք տեր դառնալ Արաբկիր համայնքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող Կանազի մշակույթի պալատին, իսկ քանի որ Ձեր հիմնադրած «Արվեստի այբուբեն» հիմնադրամը, նրա ձեւակերպմամբ, չունի գործունեության փորձ եւ ֆինանսական միջոցներ, հետեւաբար պալատը չպետք է առանց մրցույթի եւ երաշխիքների տրամադրվեր հիմնադրամին։ Այնուամենայնիվ, որոշվեց պալատը 10 տարով տալ հիմնադրամին։ Դուք Փոստանջյանի այդ եւ այլ որակումներին, որքանով տեղյակ եմ, հիմնավոր կերպով չպատասխանեցիք, ինչո՞ւ:

– Նախ՝ Կանազի մշակույթի տան հետ կապված իմ ծրագրերը ես հայտնել եմ վաղուց։ Այնտեղ լինելու է թատերական դպրոց-ակադեմիա, պրոֆպետուսումնարան եւ երկու բեմ։ Իսկ Զարուհի Փոստանջյանին չպատասխանեցի, քանի որ չեմ կարծում, թե տղամարդուն հարիր է կնոջ հետ անհիմն բանավեճի մեջ մտնելը։ Այն, ինչ ասել էր Փոստանջյանը, ամբողջն աղավաղված էր։ Հիմա մշակույթի տունն ահավոր վիճակում է, ինքս եմ դիմելու լրատվամիջոցներին, որպեսզի գան, տեսնեն այն ու մտածեն՝ արժեր դրա շուրջ այդքան մեծ աղմուկ բարձրացնել, թե ոչ։

– Ոմանք ասում են, որ քաղաքային իշխանությունները պարզապես նվիրեցին Ձեզ Կանազի մշակույթի տունը։

– Ոչ ոք ինձ որեւէ բան չի նվիրել։ Մշակույթի տունն ինձ տրվել է տասը տարով անվարձահատույց՝ մեկ միլիոն ներդրումային ծրագրի դիմաց։ Եթե որեւէ մեկը համարում է դա նվեր, թող վաղը գա, տա այդ մեկ միլիոնը, եւ ես հաճույքով կզիջեմ մշակույթի տունը նրան։ Բայց նա պետք է անի այն, ինչ ես եմ ուզում, այսինքն՝ պետք է մշակույթի տունը դարձնի մշակութային կենտրոն, դա չի կարող լինել բիզնես։

– Դուք ինչպե՞ս եք մշակութային կենտրոնի գաղափարը կյանքի կոչելու, ի՞նչ միջոցներով։

– Գումարը կհավաքեմ։ Այնքան լավ ընկերներ ու բարեկամներ ունեմ, նրանց օգնությամբ էլ այդ գործը գլուխ կբերեմ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031