Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է վաճառել Հայաստանի հետ զինված հակամարտության մեջ գտնվող Ադրբեջանին։
Արդեն Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Իսկ, ընդհանրապես, վերջին տարիներին փորձագետների գնահատմամբ, Բաքուն Ռուսաստանից շուրջ հինգ միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական զենք։
Զարմանալի զուգադիպությամբ ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունը նոր թափ ստացավ Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո՝ Սերժ Սարգսյանի Ստրասբուրգ մեկնելու օրերին։ Ճիշտ է՝ Հայաստանը միաժամանակ շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, բացի այդ՝ ռուսական կողմը պաշտոնյաների մակարդակով բացահայտ չդժգոհեց ԵՄ-ի հետ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթի ստորագրման վերաբերյալ, բայց եղան արձագանքներ, ռուսական հեռուստաընկերություններով Հայաստանը համեմատեցին ամուսնուն դավաճանած կնոջ հետ։ Ու հիմա սպառազինության նոր խմբաքանակի վաճառքը կարելի է համարել հերթական անուղղակի արձագանքը հայ- եվրոպական համագործակցությանը։
Մեկ փաստ էլ. Ս. Սարգսյանը բազմիցս անդրադարձել է սպառազինությունների ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցությանը՝ բացահայտ դժգոհելով, սակայն, ինչպես տեսնում ենք, անօգուտ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում